Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 430 Լիազորված տնտեսական օպերատորը. 1. Լիազորված տնտեսական օպերատորն այն իրավաբանական անձն է, որը ստեղծվել է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան և ընդգրկված է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում՝ սույն գլխով սահմանված կարգի և պայմանների պահպանմամբ. 2. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելիս տրվում է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայական. 3. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականն ուժի մեջ մտնելու օրվանից լիազորված տնտեսական օպերատորը դասվում է ռիսկի ցածր մակարդակի կատեգորիային. 4. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու և այդպիսի ռեեստրից նրան հանելու կարգը, լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայական տրամադրելու, դրա գործողությունը կասեցնելու և վերսկսելու կարգը սահմանվում են սույն Օրենսգրքով, իսկ սույն Օրենսգրքով չկարգավորվող մասով՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ. 5. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելը, այդ ռեեստրից նրան հանելը, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականի գործողությունը կասեցնելը և վերսկսելն իրականացվում են այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի օրենսդրությանը համապատասխան այդ անձը ստեղծվել է. 6. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի կողմից այդ ռեեստրում ընդգրկվելու պայմանների պահպանումը ստուգելիս, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորի կողմից իրեն այդ ռեեստրում ընդգրկելու պայմանների պահպանումը վերահսկելիս կարող են կիրառվել սույն Օրենսգրքի VI բաժնով նախատեսված՝ մաքսային հսկողության ձևերը և մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցները. 7. Լիազորված տնտեսական օպերատորը Միության մաքսային տարածքում իրավունք ունի օգտվելու սույն Օրենսգրքի 437-րդ հոդվածով նախատեսված հատուկ պարզեցված ընթացակարգերից՝ սույն Օրենսգրքի դրույթների հաշվառմամբ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 430 8. Երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ սույն Օրենսգրքի 437-րդ հոդվածով նախատեսված առանձին հատուկ պարզեցված ընթացակարգերը կարող են տրամադրվել Միության անդամ չհանդիսացող պետությունների լիազորված տնտեսական օպերատորներին՝ փոխադարձ հիմունքներով. 9. Երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան՝ սույն Օրենսգրքի 437-րդ հոդվածով նախատեսված առանձին հատուկ պարզեցված ընթացակարգերը կարող են տրամադրվել Միության անդամ չհանդիսացող պետությունների լիազորված տնտեսական օպերատորներին՝ փոխադարձ հիմունքներով: Ընդ որում, այդպիսի հատուկ պարզեցված ընթացակարգերը կարող են կիրառվել միայն այդպիսի միջազգային պայմանագրերի կողմ հանդիսացող անդամ պետության տարածքում: |