Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 35 Ազգային անվտանգության մարմինների լիազորությունները. 1. Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմինը` 1) Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի դիմումի հիման վրա տեղեկություններ է տրամադրում ապաստան հայցողի ինքնությունը պարզելու և ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի ներկայացրած փաստերի քննության համար, ինչպես նաև տալիս է եզրակացություն ապաստան հայցողի` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին. 2) Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի դիմումի հիման վրա տրամադրում է տեղեկատվություն սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ. 3) իր նախաձեռնությամբ Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին կարող է տրամադրել տեղեկատվություն սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փախստականի կարգավիճակի չեղյալ հայտարարման համար հիմքերի, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված չվերադարձելիության սկզբունքի չկիրառման հիմքերի առկայության վերաբերյալ. 2. Սահմանապահ զորքերը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում ստուգում են ապաստան հայցողների բոլոր փաստաթղթերը` սահմանային անցման ընթացակարգերը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ինչպես նաև` 1) Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք գործած և սույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն` ապաստանի խնդրանք ներկայացրած ապաստան հայցողներին տեղյակ են պահում լիազոր մարմին գնալու անհրաժեշտության մասին` իրազեկելով այդ մարմնի գտնվելու վայրի և սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված ապաստանի դիմում ներկայացնելու կարգի մասին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 35 2) Հայաստանի Հանրապետություն անօրինական (սահմանային ռեժիմի խախտումով) մուտք գործած ապաստան հայցողներից ընդունում են ապաստանի հայցը և սահմանված կարգով գրանցում են դրանք հատուկ այդ նպատակով բացված գրանցամատյանում, ինչպես նաև ապաստանի հայցի մասին տեղեկացնում են լիազոր մարմնին: Սահմանապահ զորքերը կարող են այդ անձանց մինչև 72 ժամ պահել «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ կացարանում: |