FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՐԻ ՄԱՍԻՆ

article  16

Կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության եզրակացության տրամադրումը.
1. Լիազոր մարմինը կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության համար տալիս է եզրակացություն.
2. Գործունեության եզրակացությունը տրվում է հետևյալ ժամկետներում`
    1) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող կերի շղթայի օպերատորներին` օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում.
    2) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո ստեղծված կերի շղթայի օպերատորներին` մինչև փաստացի գործունեություն սկսելը.
3. Կերի շղթայի օպերատորին գործունեության եզրակացություն տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գումարը գանձվում է գործունեության եզրակացություն ստանալու վերաբերյալ դիմում ներկայացնելուց առաջ: