FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  37

Ուսումնասիրություն սկսելու մասին ծանուցումը և գրավոր դիմումի բացահայտումը.
1. Լիազոր մարմինն ուսումնասիրություն սկսելու մասին տեղեկացնում է բոլոր շահագրգիռ կողմերին և այն սկսելու մասին ծանուցում է հրապարակում http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում.
2. Ուսումնասիրություն սկսելու մասին ծանուցումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.
    1) ուսումնասիրվող ապրանքն արտահանող երկրի(ների) անունը(ները), իսկ եթե այն տարբեր է ծագման երկրից, ապա ծագման երկրների անունները.
    2) ուսումնասիրվող ապրանքի նկարագրությունը, ներառյալ՝ ապրանքի տեխնիկական բնութագրերը, դրա կիրառությունը և ապրանքային ծածկագրի համարը.
    3) գնագցող և (կամ) լրավճարային համարվող գործունեության նկարագրությունը, ներառյալ՝ այդպիսին համարելու համար հիմնավորումները.
    4) այն գործոնների ամփոփագիրը, որոնք հիմք են վնասի և պատճառահետևանքային կապի առկայության մասին պնդման համար.
    5) այն հասցեները, որտեղ կարող են ուղարկվել գործին առնչվող տեղեկություններն ու մեկնաբանությունները.
    6) ժամկետները, որոնց ընթացքում շահագրգիռ կողմերը պետք է տեղեկացնեն իրենց մասին, գրավոր ներկայացնեն իրենց տեսակետները և տրամադրեն համապատասխան տեղեկություններ.
    7) ուսումնասիրության անցկացման նախատեսվող ժամանակացանկը, ներառյալ՝ - ժամանակավոր միջոցառման կիրառման նախատեսվող ժամկետը, - ուսումնասիրություն սկսելու և ավարտելու նախատեսվող ժամկետները, - ժամկետները, որոնց ընթացքում շահագրգիռ կողմերը կարող են լիազոր մարմին ներկայացնել իրենց գրավոր փաստարկները, - խորհրդակցությունների անցկացման նախատեսվող ժամկետները, - նախնական և վերջնական եզրակացությունների և որոշումների կայացման նախատեսվող ժամկետները.
3. Ուսումնասիրությունն սկսված է համարվում ծանուցման հրապարակման օրվանից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  37

4. Ուսումնասիրությունն սկսելուց անմիջապես հետո լիազոր մարմինը սույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն ներկայացված դիմումի ամբողջական տեքստը տրամադրում է իրեն հայտնի արտահանողներին, օտարերկրյա արտադրողներին և արտահանող երկրի համապատասխան մարմիններին, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի պահանջի դեպքում ապահովում է տեքստի մատչելիությունը՝ պահպանելով սույն օրենքի 72-րդ հոդվածի գաղտնիության պահպանման պահանջները: Գործին առնչվող արտահանողների մեծ քանակի դեպքում լիազոր մարմինը կարող է գրավոր դիմումի ամբողջական տեքստը տրամադրել միայն համապատասխան ներկայացուցչական կազմակերպություններին կամ արտահանման երկրի համապատասխան մարմիններին: