Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 15 Ուսումնական հաստատության ընդունելությանը ներկայացվող ընդհանուր պահանջները. 1. Սույն օրենքին համապատասխան` նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը` հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները, իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ սահմանվում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին համապատասխան. 2. Ուսումնական հաստատությունը պարտավոր է դիմորդներին և նրանց ծնողներին (կամ նրանց օրինական ներկայացուցիչներին) ծանոթացնել ուսումնական հաստատության կանոնադրությանը և կրթության գործընթացը կարգավորող մյուս փաստաթղթերին. 3. Ընդհանուր կրթությունն սկսվում է վեց տարեկանից (որը լրանում է մինչև տվյալ ուսումնական տարվա դեկտեմբերի վերջը). 4. Մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքով: Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հրամանագրումն ավարտվում է տվյալ ուսումնական տարվա պարապմունքներն սկսվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Պետական ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 6. Պետական հանրակրթական դպրոցների ավարտական քննությունների, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող հարցաթերթիկները (հարցաշարերը, քննական հարցերը, խնդիրները և այլ առաջադրանքները) կազմվում են բացառապես պետական հանրակրթական դպրոցների (1-12-րդ դասարանների) կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում պետական հանրակրթական դպրոցներում օգտագործված (դասավանդված) դասագրքերին, ձեռնարկներին, խնդրագրքերին և ժողովածուներին համապատասխան: |