Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 13 Աջակցությունը փրկարար ուժերի գործունեությանը. 1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպություններն արտակարգ իրավիճակի վայր մեկնող, արտակարգ իրավիճակի վայրից մշտական տեղակայման վայր վերադարձող փրկարար ուժերին պարտավոր են ցուցաբերել աջակցություն` տրամադրելով տրանսպորտի և կապի միջոցներից անվճար օգտվելու հնարավորություն` հետագա համարժեք փոխհատուցմամբ. 2. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների կատարման վայր մեկնելիս փրկարար ուժերի տրանսպորտային միջոցներն օգտվում են առաջնահերթ երթևեկության առավելությունից, անցման, վառելիքաքսուքային նյութերով, պահեստամասերով ապահովման և տեխնիկական սպասարկման առաջնահերթության իրավունքից. 3. Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման ժամանակ փրկարար ուժերն իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով անարգել օգտվելու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կապի, տրանսպորտի միջոցներից և այլ գույքից (բացի հատուկ նշանակության, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներից և այլ գույքից)` հետագա համարժեք փոխհատուցմամբ: |