Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 16 Չափման միջոցների ստուգաչափումը. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթակա են ստուգաչափման. 2. Չափման միջոց կիրառող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց կողմից առևտրային նպատակներով կիրառվող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթարկել ստուգաչափման. 3. Չափման միջոցի ստուգաչափման պարբերականությունը սահմանվում է չափման միջոցի տեսակի հաստատման ժամանակ. 4. Չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մասնագետները ենթակա են վկայագրման` որպես ստուգաչափող. 5. Չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա և (կամ) անձնագրի վրա, (կամ) տրվում է ստուգաչափման վկայական. 6. Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափողը մարում է ստուգաչափման դրոշմի արտատիպը և տալիս է ծանուցագիր չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին. 7. Չափման միջոցների ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը՝ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության ուղեցույցների հիման վրա. 8. Չափագիտության ազգային մարմինը չափման միջոցները սահմանված կարգով ստուգաչափման ներկայացնելու համար ծանուցում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին. 9. Ստուգաչափման դրոշմը համարվում է անվավեր, եթե այն վնասված է. 10. Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չստուգաչափված չափման միջոցների շահագործումն արգելվում է: 11․ Չափման միջոցների ստուգաչափում, բացառությամբ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի, կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք: |