Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 169 Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը. 1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված դեպքերի. 2. Սույն օրենսգրքով նախատեսված՝ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից. 3. Սույն օրենսգրքով նախատեսված՝ ազատության սահմանափակման վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից. 4. Սույն օրենսգրքով նախատեսված՝ կարգապահական գումարտակում պահելու վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան կարգապահական գումարտակ ստեղծելուց և շահագործման հանձնելուց հետո. 5. Սույն օրենսգրքով նախատեսված՝ Վերասոցիալականացման հանձնաժողովին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից. 6. Սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 6-րդ մասով և 81-րդ հոդվածի 1-ին մասով հանձնուքների և ծանրոցների համար նախատեսված սահմանաչափերը գործում են 2023 թվականի հունվարի 1-ից. 7. Սույն օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան, անվտանգային յուրաքանչյուր գոտու պայմաններն ապահովող բժշկական ստորաբաժանումներ ստեղծելուց և շահագործման հանձնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան 2024 թվականի հուլիսի 1-ը։ |