Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 539 Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը. 1. Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս՝ պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ 1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ 2) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով. 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով. 4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ` պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: |