FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  19

Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակը.
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակը ձևավորում է որակավորման հանձնաժողովը`
    1) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց հերթական ատեստացիայի ժամանակ.
    2) արտահերթ կարգով, երբ քննչական կոմիտեի նախագահը կամ նրա տեղակալն առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով` քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ որպես խրախուսում նրան առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով համապատասխան ծառայողական բնութագիր: Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ընդգրկվում է ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում.
    3) այն դեպքերում, երբ որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձին միաժամանակ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ.
1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք որակավորման հանձնաժողովի կողմից ծանուցում ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, էլեկտրոնային համակարգում լրացնում են բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք որակավորման հանձնաժողովի կողմից ծանուցում ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, որակավորման հանձնաժողով են ներկայացնում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ.
1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, որակավորման հանձնաժողովն առաջխաղացման ենթակա անձանց կողմից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը լրացված լինելու մասին տեղեկացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  19

1.3. Ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ եզրակացությունը տրամադրելիս որակավորման հանձնաժողովի կողմից գնահատման ենթակա հանգամանքներից է նաև թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը.
2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվում է հինգ տարի ժամկետով: