FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  140.1

Դատավորի գործունեության գնահատման հետևանքները.
1. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր կամ միջին գնահատվելու դեպքում Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը որոշում է կայացնում դատավորին լրացուցիչ վերապատրաստման ուղարկելու մասին՝ սահմանելով այն չափանիշները, որոնցով նրա հմտությունները կատարելագործվելու անհրաժեշտություն ունեն.
2. Գնահատման ընդհանուր արդյունքներով ցածր կամ միջին գնահատված դատավորի համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լրացուցիչ վերապատրաստումն անցնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, կազմակերպվում է արտահերթ գնահատում.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արտահերթ գնահատման դեպքում սույն օրենսգրքի 138-րդ հոդվածով սահմանված չափանիշների գնահատումն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով.
4. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի կողմից դատավորի գործունեության գնահատման արդյունքում սույն օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առերևույթ հիմքեր հայտնաբերվելու դեպքում հանձնաժողովը դիմում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար։