Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 Ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերը. 1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահն ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը (սույն հոդվածում այսուհետ՝ հրամանագրի նախագիծ) կամ իր առարկություններով այն վերադարձնում Վարչապետին. 2. Եթե Հանրապետության նախագահը հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնում է Վարչապետին, և Վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը և հրամանագրի նախագիծը կրկին ներկայացնում Հանրապետության նախագահին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ընդունում է հրամանագիրը կամ դիմում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան. 3. Եթե Հանրապետության նախագահը հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնում է Վարչապետին, և Վարչապետն ընդունում է Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Վարչապետը Հանրապետության նախագահի առարկության ստացման պահից հնգօրյա ժամկետում, առարկությանը համապատասխան, խմբագրում է հրամանագրի նախագիծը և ներկայացնում Հանրապետության նախագահին. 4. Եթե Հանրապետության նախագահը սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված առաջարկությունը եռօրյա ժամկետում չի վերադարձնում իր առարկություններով, կամ Վարչապետի կողմից Հանրապետության նախագահի առարկությունները չընդունվելու դեպքում չի դիմում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան, ապա հրամանագրի նախագիծն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով. 5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում Վարչապետը կազմում է հրամանագրի նախագծի՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու մասին ծանուցում և ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում ներման խնդրագիր ներկայացրած անձին, նախարարություն, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաև պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 6. Հանրապետության նախագահի աշխատակազմը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ընդունվելուց հետո` ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, հրամանագիրը և դրանից արված քաղվածքն ուղարկում է նախարարություն, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաև պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն: Նախարարությունը, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաև պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը, հրամանագիրը և քաղվածքն ստանալուց հետո անհապաղ ուղարկում է ներման խնդրագիր ներկայացրած անձին. 7. Ներման ակտով անձը չի կարող ազատվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական և ոչ նյութական վնասը հատուցելու պարտականությունից. 8. Նախարարությունը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագրից քաղվածքներն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, դրանք տեղադրում է նախարարության պաշտոնական կայքէջում: |