Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 501 Ապրանքի գինը. 1. Գնորդը պարտավոր է ապրանքի համար վճարել առուվաճառքի պայմանագրով նախատեսված գինը, իսկ եթե այն նախատեսված չէ պայմանագրով կամ չի կարող որոշվել դրա պայմաններից ելնելով, ապա` սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետին համապատասխան որոշվող գինը, ինչպես նաև իր հաշվին կատարել այնպիսի գործողություններ, որոնք, օրենքին, այլ իրավական ակտերին, պայմանագրին կամ սովորաբար ներկայացվող պահանջներին համապատասխան, անհրաժեշտ են վճարելու համար. 2. Եթե գինը սահմանվել է` ելնելով ապրանքի քաշից, ապա այն որոշվում է ապրանքի զուտ (մաքուր) քաշով (նետտո), եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով. 3. Եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսվել է, որ ապրանքի գինը ենթակա է փոփոխման` ելնելով այն պայմանավորող ցուցանիշներից (ինքնարժեք, ծախսեր և այլն), սակայն որոշված չէ գնի վերանայման եղանակը, գինը որոշվում է` ելնելով պայմանագիրը կնքելու և ապրանքը հանձնելու պահին այդ ցուցանիշների հարաբերակցությունից: Վաճառողի կողմից ապրանքը հանձնելու պարտականության կետանցի դեպքում գինը որոշվում է` ելնելով պայմանագիրը կնքելու և ապրանքը` պայմանագրով նախատեսված պահին հանձնելու այդ ցուցանիշների հարաբերակցությունից, իսկ եթե այն նախատեսված չէ պայմանագրով, ապա` սույն օրենսգրքի 352 հոդվածին համապատասխան: Սույն կետով նախատեսված կանոնները կիրառվում են, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից: |