Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 758 Պատվիրատուի պարտականությունները. Եթե այլ բան նախատեսված չէ նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրով, պատվիրատուն պարտավոր է` 1) աշխատանքները ավարտելուց հետո, սահմանված գինը կապալառուին վճարել ամբողջությամբ կամ մաս առ մաս` աշխատանքների առանձին փուլերի ավարտից հետո. 2) կապալառուից ստացած նախագծային փաստաթղթերն օգտագործել միայն պայմանագրով նախատեսված նպատակներով, նախագծային փաստաթղթերը չփոխանցել երրորդ անձանց և առանց կապալառուի համաձայնության չհրապարակել դրանցում պարունակվող տվյալները. 3) պայմանագրում նախատեսված պայմաններով և ծավալով աջակցել կապալառուին. 4) կապալառուի հետ միասին մասնակցել պատրաստի նախագծային փաստաթղթերը համապատասխան պետական և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցմանը. 5) հատուցել կապալառուի լրացուցիչ ծախսերը, որոնք առաջացել են նախագծային և հետազոտական աշխատանքների կատարման համար ելակետային տվյալները կապալառուից անկախ հանգամանքների հետևանքով փոփոխվելու արդյունքում. 6) կապալառուին ներգրավել կազմված նախագծային փաստաթղթերի կամ կատարված հետազոտական աշխատանքների թերությունների կապակցությամբ երրորդ անձի կողմից պատվիրատուի դեմ հարուցված հայցով գործի քննությանը: |