FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 11

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  3

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքի իմաստով`
    1) գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված գույքն է.
    2) փողերի լվացումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված արարքն է.
2.1) նախորդող հանցագործությունը հանցագործություն է, որի կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի ստացվել կամ առաջացել է գույքը.
    3) ահաբեկչության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված արարքն է.
3.1) զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորումը գույքի տրամադրումը կամ հավաքումն է կամ ֆինանսական ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման նպատակով.
    4) հաշվետվություն տրամադրող անձինք են`
    ա. բանկերը (այդ թվում՝ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը),
    բ. վարկային կազմակերպությունները,
    գ. արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձինք,
    դ. դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող անձինք,
    ե. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձինք,
    զ. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Կենտրոնական դեպոզիտարիան,
    է. ապահովագրական (ներառյալ՝ վերաապահովագրական) ընկերությունները և ապահովագրական (ներառյալ՝ վերաապահովագրական) միջնորդային գործունեություն իրականացնող անձինք,
    ը. ներդրումային ֆոնդի կառավարիչները և ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձինք, այդ թվում՝ ներդրումային ֆոնդերի կառավարման հետ կապված հարաբերությունների մասով, ինչպես նաև ներդրումային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձ չունեցող ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերը,
    թ. գրավատները, թ1. «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք, բացառությամբ կրիպտոակտիվների առևտրային հարթակի գործարկման ծառայություններ մատուցող անձանց,
    ժ. ռիելթորական գործունեություն իրականացնող անձինք,
    ժա. նոտարները,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  3

ժբ. փաստաբանները, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք,
    ժգ. անհատ ձեռնարկատեր հաշվապահները և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք,
    ժդ. աուդիտորական կազմակերպությունները,
    ժե. թանկարժեք մետաղների դիլերները,
    ժզ. թանկարժեք քարերի դիլերները,
    ժթ. խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչները,
    ի. իրավաբանական անձանց գրանցման կամ կառավարման ծառայություններ մատուցող անձինք,
    իա. վարկային բյուրոները, որոնց վրա սույն օրենքը տարածվում է միայն սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված՝ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման պարտականության և հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման կամ չտրամադրման փաստի հրապարակման արգելքի, 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվառման պարտականության և 30-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պատասխանատվության մասերով,
    իբ. անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմինը, որի վրա սույն օրենքը տարածվում է միայն սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականության և հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման կամ չտրամադրման փաստի հրապարակման արգելքի, 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվառման պարտականության և 30-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պատասխանատվության մասերով,
    իգ. իրավաբանական անձանց գրանցող պետական մարմինը (պետական ռեգիստրը), որի վրա սույն օրենքը տարածվում է միայն սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականության և հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման կամ չտրամադրման փաստի հրապարակման արգելքի մասով՝ 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում, ինչպես նաև 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվառման պարտականության և 30-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պատասխանատվության մասերով.
    5) ֆինանսական հաստատությունները սույն մասի 4-րդ կետի «ա»-«թ1» ենթակետերով սահմանված հաշվետվություն տրամադրող անձինք են.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  3

6) ոչ ֆինանսական հաստատությունները կամ անձինք սույն մասի 4-րդ կետի «ժ»-«ի» ենթակետերով սահմանված հաշվետվություն տրամադրող անձինք են: Ընդ որում, սույն օրենքի 4-րդ և 23-րդ հոդվածները ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց վրա տարածվում են միայն 10-ից ավելի աշխատակից ունենալու դեպքում, իսկ սույն օրենքի 25-րդ հոդվածը ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց վրա տարածվում է միայն 10-ից ավելի աշխատակից ունենալու դեպքում.
    7) լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է.
    8) վերահսկող մարմինը հաշվետվություն տրամադրող անձի նկատմամբ տվյալ գործունեությունը կարգավորող ոլորտային օրենսդրության հիման վրա փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմին է.
    9) գործարքը հաշվետվություն տրամադրող անձի և հաճախորդի կամ լիազորված անձի միջև, ինչպես նաև հաճախորդի կամ լիազորված անձի և այլ անձի միջև գործարքն է, որը կատարվում է հաշվետվություն տրամադրող անձի միջոցով կամ հանդիսանում է հաշվետվություն տրամադրող անձի ուսումնասիրության (դիտարկման) առարկա: Գործարք կարող է համարվել նաև որոշակի գործարքի հիման վրա կամ դրա արդյունքում իրավունքներ և պարտականություններ առաջացնող, փոփոխող կամ դադարեցնող յուրաքանչյուր գործողություն.
9.1) դրամական փոխանցումը գործարք է, որը ֆինանսական հաստատության միջոցով կատարվում է փոխանցումը կատարողի անունից՝ նպատակ ունենալով այդ կամ այլ ֆինանսական հաստատությունում որոշակի գումար հասանելի դարձնել փոխանցումն ստացողի համար՝ անկախ փոխանցումը կատարողի և փոխանցումն ստացողի՝ նույն անձը լինելու հանգամանքից.
9.2) կրիպտոակտիվի փոխանցումը գործարք է, որը ֆինանսական հաստատության միջոցով կատարվում է փոխանցումը կատարողի անունից՝ նպատակ ունենալով այդ կամ այլ ֆինանսական հաստատությունում որոշակի կրիպտոակտիվ կամ գումար հասանելի դարձնել փոխանցումն ստացողի համար՝ անկախ փոխանցումը կատարողի և փոխանցումն ստացողի՝ նույն անձը լինելու հանգամանքից.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  3

10) միանգամյա գործարքը գործարք է, որի արդյունքում պարբերական ծառայությունների տրամադրման պարտավորություններ չեն առաջանում, կամ որը գործարար հարաբերության հաստատում չի ենթադրում.
    11) փոխկապակցված միանգամյա գործարքները միևնույն կողմի մասնակցությամբ միատեսակ բնույթի միանգամյա գործարքներն են, որոնք կատարվում են 24 ժամվա ընթացքում.
    12) գործարար հարաբերությունը հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդին մատուցվող պարբերական ծառայություններն են, որոնք չեն սահմանափակվում մեկ կամ մի քանի միանգամյա գործարքներով: Գործարար հարաբերությունը չի ներառում հաշվետվություն տրամադրող անձի այն գործունեությունը, որի շրջանակներում հաշվետվություն տրամադրող անձը սեփական կարիքների համար իրականացնում է տվյալ տեսակի հաշվետվություն տրամադրող անձանց համար օրենքով սահմանված գործունեությունից տարբեր այլ գործունեություն.
    13) հաճախորդը հաշվետվություն տրամադրող անձի հետ գործարար հարաբերություն հաստատող կամ այդպիսի հարաբերությունների մեջ գտնվող անձն է, ինչպես նաև այն անձը, որը հաշվետվություն տրամադրող անձին առաջարկում է կատարել կամ կատարում է միանգամյա գործարք.
    14) իրական շահառուն ֆիզիկական անձ է, որին իրականում (փաստացի) պատկանում է իրավաբանական անձ հաճախորդը, կամ որն իրականում (փաստացի) վերահսկում է հաճախորդին, կամ որի անունից կատարվում է գործարքը: Տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման իրական շահառու են համարվում տրաստի դեպքում հիմնադիրը, կառավարիչը, շահառուն (այդ թվում՝ շահառուների դասը), շահերի պաշտպանը (առկայության դեպքում) և իրական (փաստացի) վերահսկողություն իրականացնող այլ ֆիզիկական անձինք, իսկ այլ համանման իրավաբանական կազմավորման դեպքում՝ համարժեք կամ համանման գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձինք: Իրավաբանական անձի իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, որը՝
    ա. ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  3

բ. տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,
    գ. հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ սույն կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ.
    15) լիազորված անձը հաճախորդի հանձնարարությամբ և հաճախորդի անունից գործարքի կատարման կամ գործարար հարաբերությունում որոշակի իրավաբանական կամ փաստացի գործողությունների իրականացման լիազորություն ունեցող, այդ թվում՝ լիազորագրով կամ օրենքով սահմանված այլ հիմքով հաճախորդի կողմից տրված լիազորությունների հիման վրա ներկայացուցչություն իրականացնող անձն է.
    16) իրավաբանական անձը Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, ինչպես նաև տրաստ կամ այլ համանման իրավաբանական կազմավորում, եթե համապատասխան դրույթի բովանդակությունից չի բխում, որ դրույթը վերաբերում է միայն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությանը.
16.1) տրաստը օտարերկրյա իրավաբանական կազմավորում է, որտեղ տրաստի կառավարիչը կատարում է տրաստի հիմնադրի կողմից կառավարման նպատակով փոխանցված գույքի հետ կապված գործարքներ՝ ի շահ տրաստի շահառուի կամ որոշված այլ նպատակով.
    17) հաճախորդի գործարար բնութագիրը հաճախորդի գործունեության բնույթի, ազդեցության ու նշանակության, գործարար հարաբերությունների և միանգամյա գործարքների առկա ու ակնկալվող շարժի, ծավալների և ոլորտների, լիազորված անձանց և իրական շահառուների առկայության, ինքնության ու փոխկապակցվածության բնույթի, ինչպես նաև հաճախորդի գործունեությանը վերաբերող այլ փաստերի և հանգամանքների վերաբերյալ հաշվետվություն տրամադրող անձի տեղեկությունների (պատկերացումների) ամբողջությունն է.
    18) գործարքի մյուս կողմը հաճախորդի կողմից իրականացվող գործարքի այլ մասնակից է, որը տրամադրում (փոխանցում) կամ որին հասցեագրվում է գործարքից բխող գույքը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  3

19) հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունը հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի վերաբերյալ պատշաճ պատկերացում կազմելու նպատակով նրա ինքնության և գործարար բնութագրի վերաբերյալ ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառմամբ տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր) ձեռք բերելու ու վերլուծության գործընթաց է, որը ներառում է՝
    ա. հաճախորդի (այդ թվում՝ լիազորված անձի և իրական շահառուի) նույնականացումը և ինքնության ստուգումը,
    բ. գործարքի կամ գործարար հարաբերության նպատակի և նախատեսվող բնույթի պարզումը,
    գ. գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրությունը.
    20) ռիսկը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վտանգավորության և դրա հավանականության մասին վկայող հանգամանք է, որը կարող է բնութագրվել ըստ երկրների կամ աշխարհագրական տեղակայման, հաճախորդների տեսակի, գործարքների կամ գործարար հարաբերությունների տեսակի, ծառայությունների տեսակի կամ այլ չափանիշների.
    21) բարձր ռիսկի չափանիշը սույն օրենքով, լիազոր մարմնի իրավական ակտերով, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշ է, որը վկայում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման բարձր հավանականության մասին, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձ հանդիսացող հնարավոր կամ առկա հաճախորդները կամ իրական շահառուները, կյանքի ապահովագրության վկայագրերի շահառուները, անձինք (ներառյալ` ֆինանսական հաստատությունները), որոնք գտնվում կամ բնակվում են չհամապատասխանող երկրներում կամ տարածքներում կամ այդպիսի երկրներից կամ տարածքներից են, բոլոր բարդ կամ անսովոր մեծ գումարով գործարքները, ինչպես նաև անսովոր պայմաններով գործարքները կամ գործարար հարաբերությունները, որոնց տնտեսական կամ այլ իրավաչափ նպատակներն ակնհայտ չեն: Ընդ որում, գործարքում կամ գործարար հարաբերությունում բարձր ռիսկի չափանիշի առկայությունը լիազոր մարմնի նախատեսած դեպքերում կարող է բնորոշվել սահմանված չափանիշների համակցությամբ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  3

22) հաճախորդի հավելյալ ուսումնասիրությունը հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի պատշաճ ուսումնասիրության գործընթացի ընդլայնված կիրառումն է, որի դեպքում, ի լրումն հաճախորդի պատշաճ ուսումնասիրությամբ սահմանված գործողությունների, անհրաժեշտ է նաև առնվազն՝
    ա. ստանալ ավագ ղեկավարության հավանությունը` հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելուց առաջ, գործարար հարաբերությունը շարունակելու համար, ինչպես նաև այն դեպքերում, երբ հետագայում պարզվում է, որ հաճախորդը կամ իրական շահառուն բնութագրվում է բարձր ռիսկի չափանիշով, կամ գործարքը կամ գործարար հարաբերությունը ներառում են այդպիսի չափանիշ,
    բ. ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` հաճախորդի, ինչպես նաև քաղաքական ազդեցություն ունեցող անձ հանդիսացող իրական շահառուի եկամուտների և ունեցվածքի աղբյուրը պարզելու համար,
    գ. հնարավորին չափ մանրամասն ուսումնասիրել գործարքի կամ գործարար հարաբերության նախապայմանները և նպատակը,
    դ. քաղաքական ազդեցություն ունեցող անձի դեպքում իրականացնել ընթացիկ հավելյալ դիտարկում.
    23) ցածր ռիսկի չափանիշը սույն օրենքով կամ լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշ է, որը վկայում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման ցածր հավանականության մասին, այդ թվում՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից արդյունավետորեն վերահսկվող ֆինանսական հաստատությունները, պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային կառավարչական հիմնարկները, բացառությամբ չհամապատասխանող երկրներում կամ տարածքներում գտնվող մարմինների կամ կազմակերպությունների: Ընդ որում, գործարքում կամ գործարար հարաբերությունում ցածր ռիսկի չափանիշի առկայությունը լիազոր մարմնի նախատեսած դեպքերում կարող է բնորոշվել սահմանված չափանիշների համակցությամբ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  3

24) հաճախորդի պարզեցված ուսումնասիրությունը հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի պատշաճ ուսումնասիրության գործընթացի սահմանափակ կիրառումն է, որի դեպքում հաշվետվություն տրամադրող անձը կարող է իրականացնել գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրության՝ լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված նվազեցված միջոցառումներ.
    25) քաղաքական ազդեցություն ունեցող անձը պետական, քաղաքական կամ հանրային բնույթի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունում նշանակալից գործառույթներ իրականացրած կամ իրականացնող անձն է (այդ թվում՝ նրա ընտանիքի անդամը կամ նրա հետ սերտորեն փոխկապակցված անձը): Ընդ որում, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը չի ընդգրկում միջին և ցածր դասի գործառույթներ իրականացնող անձանց: Քաղաքական ազդեցություն ունեցող անձինք են մասնավորապես՝
    ա. պետության ղեկավարները, կառավարության ղեկավարները, նախարարները և նախարարի տեղակալները,
    բ. խորհրդարանի անդամները,
    գ. բարձրագույն ատյանի դատարանի, սահմանադրական դատարանի կամ այլ բարձր դատական ատյանների դատավորները, անդամները, որոնց որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ առանձնահատուկ հանգամանքներով պայմանավորված բողոքարկման դեպքերի,
    դ. կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները և խորհրդի անդամները,
    ե. դեսպանները, գործերի հավատարմատարները և զինված ուժերի բարձրաստիճան սպաները,
    զ. քաղաքական կուսակցության պաշտոնատար անձինք,
    է. պետական սեփականություն հանդիսացող կազմակերպության վարչական, կառավարման կամ վերահսկողական մարմինների անդամները, ը․ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարները,
    թ. միջազգային կազմակերպության ղեկավարները, ղեկավարի տեղակալները, խորհրդի անդամները կամ կառավարչական կամ վերահսկողական այլ համանման գործառույթներ իրականացնող մարմինների անդամները.
25.1) միջազգային կազմակերպությունը անդամ երկրների միջև միջազգային պայմանագրի կարգավիճակ ունեցող պաշտոնական քաղաքական համաձայնության հիման վրա ստեղծված կազմակերպություն է, որն իր գտնվելու վայրի երկրում ռեզիդենտ կառուցվածքային միավոր չի համարվում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  3

25.2) ընտանիքի անդամը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված անձն է.
    26) չհամապատասխանող երկիրը կամ տարածքը փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի համակարգում զգալի ռազմավարական բացեր ունեցող արտասահմանյան երկիր կամ տարածք է, որը ներառվել է լիազոր մարմնի հրապարակած ցանկերում.
    27) կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացած են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահը կարող է դրսևորվել այն վայրում, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը, որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը կամ հիմնական տնտեսական (մասնագիտական) գործունեության իրականացման վայրը.
    28) ավագ ղեկավարությունը հաշվետվություն տրամադրող անձի այն մարմինը կամ աշխատակիցն է, որն իրավասու է հաշվետվություն տրամադրող անձի անունից փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման կանխարգելման հարցերով որոշումներ կայացնելու և գործողություններ կատարելու.
    29) ներքին դիտարկումների մարմինը սույն օրենքով և լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված` փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման կանխարգելման գործառույթներ իրականացնող հաշվետվություն տրամադրող անձի ստորաբաժանումը կամ աշխատակիցն է, բացառությամբ լիազոր մարմնի սահմանած ստորաբաժանումների կամ աշխատակիցների, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող այն անձը, որն իր գործառույթներն իրականացնում է միանձնյա: Լիազոր մարմնի սահմանած դեպքերում և կարգով հաշվետվություն տրամադրող անձի ներքին դիտարկումների մարմնի գործառույթները կարող են վերապահվել մասնագիտացված գործունեություն իրականացնող անձի.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  3

30) կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը այն գործարքը կամ գործարար հարաբերությունն է, այդ թվում՝ գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման փորձը, որի դեպքում կասկածվում է կամ բավարար հիմքեր կան կասկածելու, որ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով կամ կապված է ահաբեկչության, ահաբեկչական գործողությունների, ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կամ ահաբեկչությունը ֆինանսավորողների հետ կամ օգտագործվել է կամ առկա է մտադրություն այն օգտագործելու ահաբեկչության նպատակով կամ ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կամ ահաբեկչությունը ֆինանսավորողների կողմից.
    31) կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշը լիազոր մարմնի իրավական ակտերով, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված՝ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հնարավորության մասին վկայող իրավիճակը կամ ազդակն է.
    32) տիպաբանությունը լիազոր մարմնի իրավական ակտերով, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված՝ փողերի լվացմանը կամ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գործողությունների կամ քայլերի տրամաբանությունն ու հաջորդականությունը նկարագրող հնարավոր սխեմա է.
    33) ահաբեկչության հետ կապված անձը այն անձն է, որն ահաբեկչության կամ դրա ֆինանսավորման հետ փոխկապակցվածության հիմքով ներառվել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ լիազոր մարմնի կողմից դրանց համաձայն հրապարակված ցանկերում.
33.1) զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձը այն անձն է, որը զանգվածային ոչնչացման զենքի տարածման կամ դրա ֆինանսավորման հետ փոխկապակցվածության հիմքով ներառվել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված ցանկերում.
    34) գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության առարկա գույքի փաստացի և իրավաբանական շարժի ժամկետային արգելքն է.