Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 24 Փորձաշրջանի ղեկավարը. 1. Ուսումնական հարցերի հանձնաժողովը, քննչական կոմիտեի նախագահը և գլխավոր դատախազը մասնագիտական պատրաստման դասընթացները սկսվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, Ռեկտորին են ներկայացնում այդ տարվա ունկնդիրների փորձաշրջանի կազմակերպման համար համապատասխան դատարանների, քննչական ծառայության ստորաբաժանումների, և դատախազությունների ցանկը, ինչպես նաև փորձաշրջանի ղեկավարների անունները և պաշտոնները՝ հիմք ընդունելով այդ ուսումնական տարվա ունկնդիրների մասնագիտացումները. 1.1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով և 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով սահմանված անձանց փորձաշրջանի ղեկավարների վերաբերյալ տեղեկությունները Ակադեմիա է ներկայացնում Ուսումնական հարցերի հանձնաժողովը, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանի ղեկավարների վերաբերյալ տեղեկությունները՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, իսկ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանի ղեկավարների վերաբերյալ տեղեկությունները՝ գլխավոր դատախազը՝ համապատասխան ցուցակները հաստատելու (կազմելու) պահից տասնօրյա ժամկետում. 2. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերում Ռեկտորը կարող է դիմել Ուսումնական հարցերի հանձնաժողով, քննչական կոմիտեի նախագահին, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին և գլխավոր դատախազին` սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան փորձաշրջանի այլ ղեկավարներ նշանակելու համար. 3. Ունկնդիրների բաշխումը, ըստ փորձաշրջանի ղեկավարների, կատարում է Ռեկտորը: Գլխավոր դատախազը, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և քննչական կոմիտեի նախագահը, Ռեկտորի ներկայացրած բաշխմանը համապատասխան, իր հրամանով անձին նշանակում է փորձաշրջանի ղեկավար: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 24 4. Ունկնդիրների՝ ըստ փորձաշրջանի ղեկավարների բաշխումը Ռեկտորը պետք է կատարի այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին տեղեկությունների հաշվառմամբ, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել ունկնդրի նկատմամբ փորձաշրջանի ղեկավարի անկողմնակալության մեջ. 5. Ունկնդիրը կամ փորձաշրջանի ղեկավարը պարտավոր է Ռեկտորին հայտնել այն փաստերի և հանգամանքների մասին, որոնք կարող են կասկած հարուցել փորձաշրջանի ղեկավարի անկողմնակալության մեջ, այն պահից 7 օրվա ժամկետում, երբ նրանք իմացել են կամ ողջամտորեն կարող էին իմանալ դրանց առկայության մասին. 6. Փորձաշրջանի ղեկավարը պարտավոր է` 1) կազմակերպել ունկնդրի ուսուցումը Ռեկտորի հաստատած անհատական ծրագրին համապատասխան. 2) նպաստել ունկնդրի մասնագիտական գիտելիքների խորացմանը, գործնական հմտությունների ձևավորմանն ու կատարելագործմանը. 3) հետևել ունկնդրի կողմից անհատական ծրագրով նախատեսված պարտականությունների պատշաճ կատարմանը. 4) փորձաշրջանի ընթացքում ունկնդրի կողմից թերացումներ նկատելու դեպքում հայտնել ունկնդրին, իսկ էական թերացումներ նկատելու դեպքում՝ նաև Ռեկտորին. 7. Փորձաշրջանի ղեկավարի աշխատանքը համարվում է կրթական աշխատանք, որի համար նա վարձատրվում է Ակադեմիայի միջոցների հաշվին` Կառավարության սահմանած կարգով: |