Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 26 Նպաստի նշանակումը, հաշվարկումը և վճարումը անձի մահվան դեպքում. 1. Անաշխատունակության ժամանակահատվածի առաջին օրվա վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո՝ մինչև նպաստ նշանակելը, վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մահվան դեպքում նպաստը նշանակվում, հաշվարկվում և վճարվում է մահացողի ընտանիքի անդամին (ամուսնուն, ծնողին, չափահաս զավակին, 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներով աշխատողի մահվան օրվա դրությամբ նրա հետ նույն վայրում (հասցեում) համատեղ հաշվառված անձին)՝ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվան օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում, լիազոր մարմին ներկայացնելու դեպքում: Վեցամսյա ժամկետը լրանալուց հետո չվճարված նպաստի գումարը վճարվում է ժառանգության վկայագրի հիման վրա. 2. Անաշխատունակության ժամանակահատվածի առաջին օրվա վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո՝ մինչև նպաստ նշանակելը, վարձու աշխատողի մահանալու կամ նպաստը նշանակելուց հետո մահվան պատճառով նպաստը չվճարելու դեպքում նպաստի՝ 1) պետական բյուջեից վճարման ենթակա գումարը վճարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ դիմում ներկայացրած անձի կողմից ընտրված բանկի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 2) գործատուի կողմից վճարման ենթակա գումարը վճարվում է աշխատողի մահվան դեպքում աշխատավարձի վճարման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով. 3. Վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մահվան դեպքում նպաստն այլ անձի նշանակելու և վճարելու կարգը, նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |