Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ article 12 Բացարկ հայտնելու հիմքերը. 1. Որպես արբիտր հնարավոր նշանակման մասին առաջարկ ստացած անձը պարտավոր է հայտնել ցանկացած այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են հիմնավոր կասկած առաջացնել նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ: Արբիտրը իր նշանակման պահից և արբիտրաժի ամբողջ ընթացքում՝ մինչև արբիտրաժային տրիբունալի կողմից վերջնական վճռի կայացումը կամ արբիտրաժային վարույթի որևէ այլ ձևով ավարտը, պարտավոր է կողմերին անհապաղ հայտնել ցանկացած այդպիսի հանգամանքների մասին, եթե նա ավելի վաղ չի հայտնել վերջիններիս դրանց մասին. 2. Արբիտրին բացարկ կարող է հայտնվել միայն այն դեպքում, եթե առկա են հանգամանքներ, որոնք հիմնավոր կասկած են առաջացնում նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ, կամ նա չունի կողմերի համաձայնությամբ սահմանված համապատասխան որակավորում: Արբիտրին բացարկ հայտնելու հիմքերը, ի թիվս այլնի, ներառում են այն դեպքերը, երբ՝ 1) արբիտրը կանխակալ վերաբերմունք ունի արբիտրաժի կողմի կամ մասնակցի (կողմի ներկայացուցչի, արբիտրաժային վարույթում որպես վկա, փորձագետ, մասնագետ ներգրավված անձանց) նկատմամբ. 2) արբիտրը նախկինում մասնակցել է արբիտրաժի կողմերի մասնակցությամբ նույն առարկայի մասին, սակայն տարբեր փաստական հիմքերով գործի վեճի քննությանը. 3) արբիտրի հետ փոխկապակցված անձը հանդիսացել է կամ հանդիսանում է արբիտրաժի կողմ կամ մասնակից. 4) արբիտրը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ ինքն անձամբ կամ իր հետ փոխկապակցված անձը տնտեսական շահ ունի` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ. 2.1. Սույն oրենքի իմաստով՝ արբիտրի հետ փոխկապակցված անձ է հանդիսանում՝ 1) այն իրավաբանական անձը՝ ա. որի կանոնադրական կապիտալում արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձն ունի մասնակցություն, բ. որի որոշումները արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը օրենքով չարգելված այլ ձևով հնարավորություն ունի կանխորոշելու, կամ որին կարող են տալ կատարման համար պարտադիր ցուցումներ, գ. որում արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը կառավարման մարմնի անդամ է, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ article 12 դ. որի հետ արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը տվյալ արբիտրաժային վարույթի առնչությամբ գործել է համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից. 2) այն ֆիզիկական անձը՝ ա. որը արբիտրի ընտանիքի անդամ է (ծնողը, զավակը, որդեգրողը, որդեգրվածը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը կամ քույրը, պապը, տատը, թոռը, ամուսնու ծնողը կամ զավակի ամուսինը, ինչպես նաև համատեղ ապրող անձինք), բ. որի հետ արբիտրը վարում է ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն. 2.2. Արբիտրաժային հաստատությունները, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից բացի, իրենց ներքին կանոններով կարող են նաև սահմանել արբիտրին բացարկ հայտնելու այլ հիմքեր. 3. Կողմը կարող է բացարկ հայտնել իր կողմից կամ իր մասնակցությամբ նշանակված արբիտրին միայն այնպիսի հիմքերով, որոնք իրեն հայտնի են դարձել նշանակումից հետո: |