Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը. 1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինն ապահովում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված խնդիրների իրականացումը իր կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների միջոցով. 2. Քրեակատարողական ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է քրեակատարողական ծառայության պետը: 8. Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումը քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում է և գործում է քրեակատարողական ծառայության պետի անմիջական ղեկավարությամբ. 9. Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումն իրականացնում է արագ արձագանքման աշխատանքներ` քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով, ինչպես նաև աջակցում է քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության, ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթների և ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումների իրականացմանը: |