Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 18 Բարեգործության իրականացման նկատմամբ վերահսկողությունը. 1. Սույն օրենքի պահանջներին բարեգործական կազմակերպության գործունեության համապատասխանության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը: Բարեգործական կազմակերպությունը լիազորված մարմին է ներկայացնում իր գործունեության մասին տարեկան հաշվետվություն, որը ներառում է տեղեկություններ՝ 1) կազմակերպության գույքի օգտագործման և միջոցների ծախսման, 2) սույն օրենքի պահանջների պահպանումը հավաստող ֆինանսական գործունեության, 3) կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի, 4) բարեգործական ծրագրերի բովանդակության, 5) կազմակերպության գործունեության արդյունքների, 6) իրավասու մարմինների կատարած ստուգումների արդյունքում բացահայտված խախտումների և դրանք վերացնելու համար ձեռնարկված միջոցառումների մասին: Լիազորված մարմինն իրեն ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքում խախտումների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կազմակերպությունում ստուգում անցկացնելու միջնորդությամբ դիմում է իրավասու մարմիններ. 2. Բարեգործական կազմակերպությունները հարկային և լիազորված մարմին տարեկան հաշվետվությունները ներկայացնում են հաշվապահական հաշվառման հաշվետվությունների ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետներում. 3. Բարեգործական կազմակերպություններն իրենց ֆինանսական գործունեության մասին հաշվետվությունների, ինչպես նաև բարեգործական ծրագրերի իրականացման ընթացքի մասին յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում, տեղեկատվություն են հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով. 4. Բարեգործական կազմակերպության կառուցվածքի, դրամական և այլ մուտքերի, գույքի, ծախսերի, աշխատողների թվաքանակի, նրանց աշխատանքի վարձատրության և կամավորների ներգրավման մասին տեղեկությունները չեն կարող համարվել առևտրային գաղտնիք: |