FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  29

Կառավարչի լիազորությունները.
1. Սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը`
    ա) դատարանի պահանջով, իր նախաձեռնությամբ կամ պարտապանի նկատմամբ գրանցված պահանջների 5 տոկոսից ավելի ունեցող պարտատերերի պահանջով հրավիրում է պարտատերերի ժողով և նախագահում է այն: Եթե պարտատերերի ժողով է հրավիրվում կառավարչին ազատելու մասին դատարանին միջնորդություն ներկայացնելու հարցով, ապա այն նախագահում է ժողովին ներկա, ձայնի իրավունք ունեցող ամենախոշոր պարտատերը.
    բ) սնանկության գործով դիմում է դատարան` սույն օրենքով նախատեսված դեպքերում.
    գ) պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից.
    դ) իր լիազորությունների կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ներգրավում է, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական ակտով սահմանված չափանիշներին համապատասխանող պարտապանի դեպքում պարտատերերի ժողովի որոշմամբ պարտավոր է ներգրավել համապատասխան մասնագիտացված կազմակերպություններ կամ մասնագետների և այլ աշխատակիցների և նրանց վարձատրել պարտապանի հաշվին.
    ե) կազմակերպում է գույքագրում, միջոցներ է ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար.
    զ) վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նաև պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեությունը և նրա դրությունն ապրանքային շուկայում.
    է) վարում է պարտատերերի պահանջների գրանցամատյանը.
    ը) ստուգում է պարտապանին ներկայացվող պահանջների հիմնավորվածությունը.
    թ) Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկում պարտապանի անունով բացում է սնանկության հատուկ հաշիվ և դրան է հաշվեգրում պարտապանի անունով ստացվող բոլոր դրամական միջոցները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  29

ժա.4) պարտատիրոջ պահանջով վերջինիս տրամադրում է տեղեկություններ պարտապանի գործունեության, ֆինանսական վիճակի, ներառյալ` գույքագրված ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ.
    ժբ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.
2. Սույն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար կառավարիչն ազատվում է պետական տուրքի վճարումներից.
3. Սույն օրենքով այլ բան սահմանված չլինելու դեպքում իր լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ: 6. Սնանկության գործը կառավարչի կողմից վարելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով.
7. Կառավարիչն իր լիազորություններն իրականացնելիս միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով կարող է տեղեկատվություն ձեռք բերել այլ մարմիններից և անձանցից.
8. Միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը սահմանում է կառավարությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  29

9. Կառավարիչը պարտապանին և պարտատերերին, ինչպես նաև բոլոր այն անձանց (գրավատու, երաշխավոր, երաշխիք տված անձ և այլն), որոնց իրավունքներին ու օրինական շահերին առնչվում կամ կարող է առնչվել սնանկության վարույթը, սույն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում ծանուցումներն ուղարկում է պատվիրված նամակով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված կարգով, հանձնում է առձեռն կամ ուղարկում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով: Սույն մասով նախատեսված անձինք կառավարչին կարող են գրավոր ներկայացնել իրենց հաղորդակցության միջոցները, այդ թվում` էլեկտրոնային փոստի հասցեն` միջնորդելով ծանուցումը կատարել այդ միջոցով, և կրում են իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ուղարկված ծանուցագիրը չկարդալու անբարենպաստ հետևանքները: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու, կամ անձի հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվելու կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը) չստանալու, կամ անձի հասցեն անհայտ լինելու դեպքում ծանուցումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով: Սույն մասով նախատեսված դրույթները գործում են, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  29

թ․1) իր կողմից վարվող բոլոր գործերով կազմակերպվող էլեկտրոնային աճուրդների մասնակիցներից գանձման ենթակա գումարները հավաքելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկում իր անունով բացում է մեկ դրամային հաշիվ, որն ունի սնանկության հատուկ հաշվի կարգավիճակ, և աճուրդի ավարտից հետո յուրաքանչյուր գույքի մասով մուտքագրված գումարները փոխանցում է այդ գույքի վերաբերյալ համապատասխան սնանկության գործով բացված սնանկության հատուկ հաշվեհամարին.
    ժ) պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա դատարանի որոշման հիման վրա արգելանք է դնում կամ հանում արգելանքը, որի դեպքում դրա հիման վրա կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման. ժ.1) միջնորդություն է ներկայացնում դատարան պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին՝ կցելով գույքի հայտնաբերման անհնարինության հիմքերը, որի բավարարման դեպքում դրա հիման վրա կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման.
    ժա) հսկողություն է իրականացնում պարտապանի ղեկավարի պարտականությունների կատարման նկատմամբ. ժա.1) օրենքով սահմանված կարգով դիմում է շարժական գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները գրանցելու համար. ժա.2) պատասխանում է պարտապանի կամ պարտատիրոջ դիմումներին և հարցումներին դիմումը կամ հարցումը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ, ինչպես նաև պարտապանի կամ պարտատերերի կամ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով ներգրավված ֆինանսավորողի պահանջով վերջիններիս տրամադրում է տեղեկություններ պարտապանի սնանկության վարույթի կամ ֆինանսական առողջացման վերաբերյալ պահանջը գրավոր ստանալուց հետո՝ առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում. ժա.3) յուրաքանչյուր եռամսյակ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հաշվետվություն է ներկայացնում դատարան սնանկության գործով իր կողմից նախորդ ժամանակահատվածում ձեռնարկված գործողությունների և սնանկության գործի ընթացքի վերաբերյալ` անհրաժեշտության դեպքում կցելով համապատասխան փաստաթղթերը,