FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  231

Պետլեռտեխհսկողության մարմինները. Պետլեռտեխհսկողության մարմինները քննում են սույն օրենսգրքի 49, 59 հոդվածներով, 60 հոդվածով (լեռնային աշխատանքների անվտանգ կատարման մասով), 96 (լեռնային աշխատանքների անվտանգ կատարման մասով) և 98 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Պետլեռտեխհսկողության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
    1) ընդերքի վերաբերյալ օրենսդրության խախտման, այդ թվում հիդրոհանքային ռեսուրսների պահպանման և օգտագործման կանոնների խախտման համար պետլեռտեխհսկողության շրջանային տեսչությունների պետերը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետը և նրա տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև եռապատիկը.
    2) արդյունաբերության ճյուղերում և պետլեռտեխհսկողության մարմինների վերահսկողությանը ենթակա օբյեկտներում աշխատանքի անվտանգ կատարման կանոնները, նորմաներն ու հրահանգները խախտելու համար պետլեռտեխհսկողության շրջանային տեսչությունների պետերը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսուն տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետը և նրա տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը.
    3) արդյունաբերության ճյուղերում և պետլեռտեխհսկողության մարմինների վերահսկողությանը ենթակա օբյեկտներում պայթուցիկ նյութերի պահպանման, օգտագործման ու հաշվառման կանոնները, նորմաները և հրահանգները խախտելու համար պետլեռտեխհսկողության շրջանային տեսչությունների պետերը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետը և նրա տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով: