Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 38 Կենսաթոշակը վերահաշվարկելը. 1. Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե` 1) փոխվել է աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից. 2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու (կենսաթոշակը վերահաշվարկելու) գրավոր դիմումը ներկայացնելու ամսվանից հաշված՝ 12-րդ ամսին կամ դրանից հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում՝ դիմումը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից. 3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը (կենսաթոշակի տեսակը փոխելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից. 4) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելու (կենսաթոշակը վերահաշվարկելու) գրավոր դիմումը ներկայացնելու ամսվանից հաշված՝ 12-րդ ամսին կամ դրանից հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ` դիմումը և այդ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից: 3. Զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե` 1) փոխվել է զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կամ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից. 2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով` հաշվի առնելով վերջին զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը, զինծառայողի անձնական գործակիցը, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու օրվանից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 38 3.1. Զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է նաև սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն զորահավաքային զինվորական ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելիս՝ հաշվի առնելով զորահավաքային զինվորական ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը, ինչպես նաև՝ անձնական գործակիցը, եթե այն ցածր չէ զինծառայողի զինվորական կենսաթոշակի հաշվարկում կիրառված անձնական գործակցից: Սույն մասի համաձայն՝ զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է զորահավաքային զինվորական ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, գրավոր դիմելու և զորահավաքային զինվորական ծառայության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ներգրավված կամ վարժական հավաքի կանչված լինելու ժամկետի ու զորահավաքային զինվորական ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելու վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելուց հետո՝ արձակվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում՝ դիմումը և սույն մասում նշված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից. 4. Կենսաթոշակը վերահաշվարկվում է նաև` 1) ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը փոխվելու դեպքում` նոր ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան սահմանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 38 2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողի մահանալու դեպքում` նրա մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից. 5. Կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է նաև, եթե կենսաթոշակի գործում հայտնաբերվել է կեղծ (ոչ հավաստի) փաստաթուղթ (տեղեկատվություն), որի արդյունքում նվազում է կենսաթոշակի չափը, կամ կենսաթոշակի գործում հայտնաբերվել է փաստաթուղթ (տեղեկատվություն), որը հաշվի առնելու արդյունքում ավելանում է կենսաթոշակի չափը: Այս դեպքում սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները հաշվարկվում են այն օրվանից, երբվանից կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթի հիման վրա հաշվարկվել (վերահաշվարկվել) է կենսաթոշակի չափը՝ հաշվի առնելով սույն օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասը: Պակաս վճարված կենսաթոշակի գումարը հաշվարկվում է այն օրվանից, երբվանից այդ փաստաթուղթը (տեղեկատվությունը) ներկայացվել է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում (ներառվել է կենսաթոշակի գործում)՝ հաշվի առնելով սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը: |