FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

ՏՈՊՈԼՈԳԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Իր իրավունքները պաշտպանելու համար հեղինակը կամ այլ իրավատերը սահմանված կարգով կարող է դիմել դատարան: Տոպոլոգիայի հեղինակը կամ այլ իրավատերն իրավունք ունի պահանջել`
    ա) նախքան իրավունքը խախտելը գոյություն ունեցած իրադրության վերականգնում.
    բ) պատճառած վնասի փոխհատուցում, որը ներառում է նաև խախտողի ապօրինի ստացած եկամուտները.
    գ) իրենց իրավունքների պաշտպանության հետ կապված` օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցների կիրառում: Դատարանի որոշմամբ ապօրինի պատրաստված ԻՄՍ-ները և այդպիսիք պարունակող իրերը, ինչպես նաև դրանց պատրաստման համար նախատեսված նյութերը և սարքավորումները կարող են բռնագրավվել, ոչնչացվել, իրացվել և իրացումից ստացված գումարները հաշվեգրվել պետական բյուջե կամ հայցվորի խնդրանքով փոխանցվել վերջինիս` ի հաշիվ պատճառված վնասի փոխհատուցման: