FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  35

2) պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կանոնների համաձայն` ֆոնդի կանոններով սահմանված հիմքերով: Ընդ որում, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կանոններով կարող են սահմանվել միայն Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ որոշմամբ սահմանված փայերի հետգնման (մարման) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկման կասեցման հիմքերը: Սույն կետով սահմանված դեպքում փոխանակման ենթակա փայերի հետգնումը (մարումը) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկումը կարող է կասեցվել ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով` նախապես տեղեկացնելով Կենտրոնական բանկին, մասնակիցների ռեեստրը վարողին և պահառուին փայերի հետգնման (մարման) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկման կասեցման մասին՝ նշելով դրա հիմքերը, ինչպես նաև այդ մասին տեղեկատվությունը երեք օրվա ընթացքում հրապարակելով մասնակիցների ռեեստրը վարողի և կառավարչի պաշտոնական ինտերնետային կայքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  35

Կենսաթոշակային ֆոնդի կառավարչին և կենսաթոշակային ֆոնդը փոխելու մասնակցի իրավունքը.
1. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած պահի անվճար փոխելու նախկինում ընտրված պարտադիր կենսաթոշակային ֆոնդը` իր համար (օգտին) կատարվող հետագա կուտակային հատկացումներն ուղղելու նույն կամ նոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող ցանկացած կենսաթոշակային ֆոնդ, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքի: Սույն մասով սահմանված դեպքում մասնակիցը լրացնում և մասնակիցների ռեեստրը վարողին է ներկայացնում կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում.
2. Մասնակիցն իրավունք ունի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի իր փայերը փոխանակելու միայն այլ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերով, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքի: Մասնակիցն իրավունք ունի իր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու այլ կենսաթոշակային ֆոնդի (նույն կամ այլ կառավարչի կողմից կառավարվող) փայերով` մասնակիցների ռեեստրը վարողին ֆոնդի փայերի փոխանակման դիմում ներկայացնելու միջոցով: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու դեպքում մասնակցից կարող է գանձվել փոխանակման ենթակա փայերի մարման վճար` սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը պետք է պարունակի սույն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև նախկին և նոր ընտրված կենսաթոշակային ֆոնդերի և դրանց կառավարիչների անվանումները: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումի ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.
4. Մասնակիցների ռեեստրը վարողը մերժում է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված դիմումը սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաև, եթե այն չի համապատասխանում սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջներին: Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է 5-օրյա ժամկետում տեղեկացնել դիմում ներկայացրած մասնակցին դիմումը մերժելու մասին՝ նշելով մերժելու պատճառները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  35

5. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 2-րդ մասի կամ սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետք է վճար գանձվի կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելիս, ապա մասնակիցների ռեեստրը վարողը պետք է տեղեկացնի մասնակցին այդ մասին՝ նշելով վճարման ենթակա գումարի չափը.
6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը մասնակիցների ռեեստր վարողին ներկայացնելու պահից սկսած` մասնակցի համար (օգտին) կատարվող կուտակային հատկացումներն ուղղվում են նոր ընտրված կենսաթոշակային ֆոնդ.
7. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակումն իրականացվում է մասնակցի` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում.
8. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակումը իրականացվում է փոխանակման պահանջը ներկայացվելու օրվա (ժամի) համար որոշվող հետգնման (մարման) և նոր փայեր տեղաբաշխելու օրվա (ժամի) համար որոշվող տեղաբաշխման գներով: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը հետ են գնվում (մարվում են) դրանց հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի հետգնման գնով: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը տեղաբաշխվում են դրանց ձեռք բերման պահանջ ներկայացվելու պահի դրությամբ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի տեղաբաշխման գնով.
9. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված պարտավորությունները մասնակիցների ռեեստրը վարողը կարող է իրականացնել տեղեկատվական համակարգով` մասնակիցների ռեեստրը վարողի ինտերնետային կայքի կամ հաշվի օպերատորի միջոցով.
10. Կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակումն արգելվում է, եթե կասեցված է փոխանակման ենթակա փայերի հետգնումը (մարումը) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկումը`
    1) Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ որոշմամբ կամ