FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  4

Մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով ու ակտերով սահմանվող ժամկետների հաշվարկման կարգը.
1. Մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով ու ակտերով սահմանված ժամկետը որոշվում է օրացուցային ամսաթվով կամ որոշակի ժամանակահատվածի ավարտով, որը հաշվարկվում է տարիներով, ամիսներով, օրերով կամ ժամերով: Ժամկետը կարող է որոշվել նաև այն իրադարձության մատնանշմամբ, որը պետք է տեղի ունենա, կամ այն գործողության մատնանշմամբ, որը պետք է կատարվի.
2. Այն դեպքում, երբ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով ու ակտերով ժամկետների հաշվարկման հատուկ կարգ չի սահմանվել, ժամանակահատվածով որոշվող ժամկետների սկիզբը և ավարտը որոշելու համար մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերում ու ակտերում կիրառվում են սույն հոդվածի 3-9-րդ կետերով նախատեսված կանոնները.
3. Ժամանակահատվածով որոշվող՝ տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետի ընթացքն սկսվում է այն օրացուցային ամսաթվի կամ իրադարձության սկսվելու հաջորդ օրվանից, որով որոշվում է դրա սկիզբը, իսկ ժամերով հաշվարկվող ժամկետի ընթացքը՝ այն իրադարձության սկսվելու ժամին հաջորդող ժամից, որով որոշվում է դրա սկիզբը.
4. Տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին.
5. Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը.
6. Այն դեպքում, երբ ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ժամկետն ավարտվելու օր է համարվում դրան անմիջապես հաջորդող աշխատանքային օրը.
7. Այն դեպքում, երբ ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը: Սակայն, եթե այդ գործողությունը պետք է կատարվի կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ սահմանված կանոններով այդ կազմակերպությունում դադարեցվում են համապատասխան գործառնությունները: Եթե գրավոր դիմումներն ու ծանուցումները փոստային կապի հիմնարկ (կազմակերպություն) են ներկայացվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը, ապա սահմանված ժամկետը չի համարվում բաց թողնված:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  4

8. Այն դեպքում, երբ ժամկետը հաշվարկվում է աշխատանքային օրերով, աշխատանքային օրեր ասելով ենթադրվում են՝
    1) երկուշաբթիից ուրբաթ ընկած շաբաթվա օրերը, որոնք չեն համընկնում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ոչ աշխատանքային հայտարարված օրերի հետ.
    2) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հանգստյան օրեր տեղափոխված աշխատանքային օրերը.
9. Այն դեպքում, երբ Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում և մաքսային մարմինների գտնվելու այլ վայրերում մաքսային մարմինների աշխատանքային ժամեր են սահմանված ոչ աշխատանքային օրերին, այդ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման՝ աշխատանքային օրերով հաշվարկվող ժամկետը ներառում է ոչ աշխատանքային օրերը: