Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 301 Դիվանագիտական փոստի և հյուպատոսական ճամպրուկի (վալիզայի) տեղափոխումը Միության մաքսային սահմանով. 1. Միության մաքսային սահմանով տեղափոխվող դիվանագիտական փոստը ենթակա չէ բացման և արգելանքի վերցման (արգելապահման). 2. Միության մաքսային սահմանով տեղափոխվող հյուպատոսական ճամպրուկը (վալիզան) ենթակա չէ բացման և արգելանքի վերցման (արգելապահման): Եթե լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ հյուպատոսական ճամպրուկում (վալիզայում) կան թղթակցություններ, փաստաթղթեր և (կամ) ապրանքներ, որոնք նախատեսված չեն բացառապես պաշտոնական օգտագործման համար, ապա մաքսային մարմինն իրավունք ունի պահանջելու, որ հյուպատոսական ճամպրուկը (վալիզան) բացվի ներկայացվող պետության լիազորված անձանց կողմից՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի ներկայությամբ: Հյուպատոսական ճամպրուկը (վալիզան) բացելուց հրաժարվելու դեպքում այն վերադարձվում է ուղարկման վայր. 3. Դիվանագիտական փոստը և հյուպատոսական ճամպրուկը (վալիզան) կազմող բոլոր կապոցները պետք է ունենան դրանց բնույթը մատնանշող տեսանելի արտաքին նշաններ. 4. Դիվանագիտական փոստը կարող է պարունակել միայն դիվանագիտական փաստաթղթեր և բացառապես պաշտոնական օգտագործման համար նախատեսված ապրանքներ, իսկ հյուպատոսական ճամպրուկը (վալիզան)` միայն պաշտոնական թղթակցություններ, փաստաթղթեր և բացառապես պաշտոնական օգտագործման համար նախատեսված ապրանքներ. 5. Դիվանագիտական փոստը և հյուպատոսական ճամպրուկը (վալիզան) Միության մաքսային սահմանով տեղափոխվում են դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակների կողմից: Դիվանագիտական փոստը և հյուպատոսական ճամպրուկը (վալիզան) նաև կարող են վստահվել միայն տվյալ դիվանագիտական փոստի կամ հյուպատոսական ճամպրուկի (վալիզայի) փոխադրման համար նշանակված դիվանագիտական կամ հյուպատոսական սուրհանդակներին կամ քաղաքացիական օդանավի անձնակազմի հրամանատարին: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 301 Նշված դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակներին պետք է տրվի սուրհանդակային փաստաթուղթ կամ դրան փոխարինող այլ պաշտոնական փաստաթուղթ, որի մեջ նշվում է նրանց կարգավիճակը և դիվանագիտական փոստն ու հյուպատոսական ճամպրուկը (վալիզան) կազմող կապոցների քանակը: Սուրհանդակային փաստաթուղթը կամ դրան փոխարինող այլ պաշտոնական փաստաթուղթ ստորագրվում և վավերացվում է դիվանագիտական փոստը և հյուպատոսական ճամպրուկը (վալիզան) ուղարկող հիմնարկի կնիքով: Քաղաքացիական օդանավի անձնակազմի հրամանատարին վստահված դիվանագիտական փոստը և հյուպատոսական ճամպրուկը (վալիզան) պետք է ուղեկցվեն պաշտոնական փաստաթղթով, որի մեջ նշվում է դիվանագիտական փոստը և հյուպատոսական ճամպրուկը (վալիզան) կազմող կապոցների քանակը. 6. Դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակները Միության մաքսային սահմանով կարող են տեղափոխել անձնական օգտագործման ապրանքներ՝ ելնելով յուրաքանչյուր առանձին պետության նկատմամբ փոխադարձության սկզբունքից՝ մաքսային զննումից ազատմամբ և առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան. 7. Դիվանագիտական փոստը և հյուպատոսական ճամպրուկը (վալիզան) Միության մաքսային սահմանով տեղափոխվում են մաքսային մարմնի թույլտվությամբ՝ առանց մաքսային հայտարարագրման և մաքսային ընթացակարգերով ձևակերպման: Մաքսային մարմնի՝ Միության մաքսային սահմանով դիվանագիտական փոստի և հյուպատոսական ճամպրուկի (վալիզայի) տեղափոխման թույլտվությունն ստանալու համար մաքսային մարմին են ներկայացվում սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթեր: Մաքսային մարմնի՝ Միության մաքսային սահմանով դիվանագիտական փոստի և հյուպատոսական ճամպրուկի (վալիզայի) տեղափոխման թույլտվությունը ձևակերպվում է մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերի վրա համապատասխան նշումներ անելու միջոցով: Գլուխ 43 Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող ապրանքների՝ Միության մաքսային սահմանով տեղափոխման կարգի և պայմանների առանձնահատկությունները |