FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  43

Գործառույթների պատվիրակումը.
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն իր կողմից մատուցվող ծառայությունների, ինչպես նաև իր գործունեության բնականոն ընթացքն ապահովող այլ (օժանդակ) գործառույթների կատարումն ամբողջությամբ կամ մասամբ կարող է պատվիրակել այլ անձանց (այսուհետ՝ կոնտրագենտ).
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառույթները (բացառությամբ օժանդակ գործառույթների) կարող են պատվիրակվել միայն այն դեպքում, եթե պատվիրակման հետևանքով էականորեն կբարձրանա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, կնվազի տվյալ գործառնության գծով ծախսատարությունը, ինչպես նաև կբարձրանա մատուցվող ծառայության որակը.
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված այն գործառույթները (բացառությամբ օժանդակ գործառույթների), որոնք կարող են իրականացվել բացառապես որոշակի լիցենզիայի կամ այլ թույլտվության առկայության պարագայում, կարող են պատվիրակվել միայն համապատասխան լիցենզիա կամ թույլտվություն ունեցող անձի.
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթների (բացառությամբ օժանդակ գործառույթների) պատվիրակման համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պետք է ստանա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը: Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության սույն մասով նախատեսված գործառնությունների պատվիրակման գործարքն առ ոչինչ է: Կենտրոնական բանկի նախնական համաձայնության տրամադրման կարգը, պայմանները և ժամկետները, ինչպես նաև համաձայնության մերժման հիմքերը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով.
5. Գործառույթների պատվիրակումը պետք է բավարարի հետևյալ պայմանները.
    1) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը վերջնական պատասխանատվություն է կրում պատվիրակված գործառույթների պատշաճ և բարեխղճորեն իրականացման համար.
    2) պատվիրակման դեպքում չպետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը փաստացի չի իրականացնում կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  43

3) պատվիրակումը չի փոխում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի և իր հաճախորդների միջև հարաբերությունների բնույթը, ինչպես նաև չի խոչընդոտում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից իր հաճախորդների նկատմամբ պարտականությունների պատշաճ կատարումը.
    4) կոնտրագենտն անհրաժեշտության դեպքում համագործակցում է Կենտրոնական բանկի հետ և չի խոչընդոտում վերջինիս կողմից վերահսկողական գործառույթների կատարումը, այդ թվում՝ իր մոտ ստուգումներ անցկացնելու միջոցով.
    5) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն ունի ուղիղ հասանելիություն պատվիրակվող գործառույթների հետ կապված ամբողջ տեղեկատվությանը.
    6) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները պատվիրակված գործառույթների կատարման արդյունավետությունը գնահատելու և պատվիրակման արդյունքով առկա և հնարավոր ռիսկերը պատշաճ կառավարելու համար.
6. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով սահմանված պայմանից բացառություն՝ որոշ գործառույթների պատվիրակման համար.
7. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից գործառույթների պատվիրակումն իրականացվում է պատվիրակման գրավոր պայմանագրի հիման վրա, որն առնվազն ներառում է՝
    1) պատվիրակվող գործառույթների կոնկրետ շրջանակը.
    2) կոնտրագենտի պատասխանատվությունը պատվիրակված գործառույթների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.
    3) կոնտրագենտին պատվիրակված գործառույթների իրականացման նկատմամբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից հսկողության կարգը և պայմանները.
    4) պայմանագրի փոփոխման և լուծման կարգը.
8. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել լրացուցիչ պահանջներ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված պատվիրակման պայմանագրում ներառվող պայմանների նկատմամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  43

9. Կենտրոնական բանկը կարող է որոշակի ժամկետով կամ անժամկետ սահմանափակել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթների պատվիրակումը, եթե պատվիրակումը վտանգում է կամ կարող է վտանգել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հաճախորդների շահերը կամ կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացումը.
10. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել այն գործառույթների ցանկը, որոնք չեն կարող պատվիրակվել, ինչպես նաև պատվիրակում չհամարվող դեպքերը։