Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 226 Մաքսային օրենսդրության, մաքսային գործի և մաքսային մարմինների իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրազեկումը: Պաշտոնական պարզաբանումը. 1. Մաքսային մարմիններն ապահովում են՝ 1) Միության մաքսային օրենսդրության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության ազատ, անվճար հասանելիությունը և հրապարակայնությունը, այդ թվում՝ նաև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով. 2) իրենց պաշտոնական կայքերում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և Միության մաքսային օրենսդրությանն առնչվող իրավական ակտերի, ինչպես նաև դրանց նախագծերի վերաբերյալ տեղեկատվության տեղադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի հրապարակումը կարող է հանգեցնել մաքսային հսկողության իրականացման արդյունավետության նվազեցմանը կամ խոչընդոտել դրա իրականացումը. 2. Մաքսային մարմիններն անձանց տրամադրում են իրազեկումներ Միության մաքսային օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանն առնչվող հարցերի վերաբերյալ. 3. Մաքսային մարմինների կողմից իրազեկումն իրականացվում է անվճար հիմունքներով` բանավոր կամ գրավոր։ Անձի կողմից գրավոր հարցման դեպքում մաքսային մարմինը պարտավոր է տեղեկությունները ներկայացնել գրավոր. 4. Մաքսային մարմինը պատասխանատվություն չի կրում իր հրապարակած իրավական ակտերի կամ իրազեկման ձևերով տրամադրած տեղեկատվության խեղաթյուրման արդյունքների կամ առանց մաքսային մարմնի գիտության և հսկողության հրապարակված իրավական ակտերի համար. 5. Մաքսային մարմինը կարող է սահմանել անձանց իրազեկումներ տրամադրելու կարգը և ժամկետները: |