FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  101

Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունների կատարումը.
1. Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմանները, նախատեսված պարտավորությունները և տրված հանձնարարությունները որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա են անհապաղ, սակայն ոչ ուշ, քան որոշման մեջ սահմանված ժամկետում կատարման, և որոշման բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը.
2. Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները դրանցում սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում ենթակա են հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով.
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված որոշումները ներկայացվում են հարկադիր կատարման դրանցում նշված ժամկետում չկատարվելու դեպքում.
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված որոշումները հարկադիր կատարման ներկայացնելիս Հանձնաժողովը որոշմանը կից ներկայացնում է այդ որոշումը հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցները և կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են`
    1) որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը,
    2) որոշմամբ կատարման ենթակա գործողությունները և (կամ) այն գործողությունները, որոնց կատարումից պարտավոր անձը պետք է ձեռնպահ մնա, և դրանց կատարման համար որոշմամբ սահմանված ժամկետը,
    3) որոշումն ընդունելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշման համարը և որոշումն ուժի մեջ մտնելու տարին, ամիսը, ամսաթիվը,
    4) պարտավոր անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց հաշվառման (գտնվելու վայրի) և առկայության դեպքում՝ ծանուցման հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր կարող են Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվել, և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից փաստաթղթերը կարող են ստացվել էլեկտրոնային եղանակով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  101

6. Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները հարկադիր կատարման ներկայացնելը տնտեսավարող սուբյեկտին չի ազատում Հանձնաժողովի որոշումները չկատարելու համար սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից։