FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27

Ոստիկանության ծառայողի համազգեստը, վկայականը և անձնական գործը.
1. Ոստիկանության ծառայողին և ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատության սովորողներին անվճար տրվում է ոստիկանության ծառայողի հանդերձանք, այդ թվում` համազգեստ, որի նկարագիրը և կրելու ժամկետները սահմանում է Կառավարությունը: Ոստիկանության ծառայողին տրվում է սահմանված ձևի վկայական.
2. Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու, դա կրելու կարգը և պայմանները, ինչպես նաև վկայականի ձևը և տալու կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը.
3. Ոստիկանության ծառայողին համազգեստ չտրվելու դեպքում վճարվում է հատուցում` դրա արժեքի չափով` Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով.
4. Ոստիկանության ծառայողների վերաբերյալ վարվում է անձնական գործ, որում արտացոլվում է նրա ծառայողական գործունեության ընթացքը: Անձնական գործի ձևը, վարման կարգը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: