Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 144 Կարգը դատական նիստում. 1. Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահին դահլիճում ներկաները ոտքի են կանգնում, այնուհետև նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը: Դատական նիստերի դահլիճից դատավորի դուրս գալու պահին դահլիճում ներկաները ոտքի են կանգնում. 2. Դատարանի եզրափակիչ դատական ակտերը դահլիճում ներկաները լսում են կանգնած. 3. Դատավարության մասնակիցները դատական նիստում դատարանի և դատավարության այլ մասնակիցների հետ հաղորդակցվում են կանգնած. 4. Դատարանին դիմում են «Հարգելի դատարան» դիմելաձևով. 5. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջները կարող են չպահպանվել նախագահողի թույլտվությամբ. 6. Դատական նիստն անցկացվում է այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են նիստին ներկա անձանց անվտանգությունը, ինչպես նաև պատշաճ կարգուկանոնը. 7. Դատավարության մասնակիցները և դատական նիստերին ներկա անձինք պարտավոր են պահպանել սույն օրենսգրքով սահմանված կարգուկանոնը. 8. Գործին մասնակցող անձինք և դռնբաց դատական նիստին ներկաներն առանց դատարանի թույլտվության իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն և ձայնագրություն. 9. Դատական նիստի կամ դրա մի մասի կինո- և լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են դատական նիստի բացումից հետո գործին մասնակցող անձանց հայտնած համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ: |