FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  139

Մարդասիրական օգնության ցուցաբերման կամ տարբերանշանների դեմ ուղղված պատերազմական հանցագործությունները.
1. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ՝
    1) մարդասիրական օգնության ցուցաբերման աշխատանքներում կամ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան խաղաղության պահպանման առաքելությունում ներգրավված անձնակազմի, օբյեկտների, նյութերի, ստորաբաժանումների կամ փոխադրամիջոցների վրա հարձակվելը, քանի դեռ նրանք (դրանք) օգտվում են միջազգային մարդասիրական իրավունքով քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական օբյեկտներին տրամադրվող պաշտպանության իրավունքից կամ 2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով պաշտպանություն նախատեսող, տարբերանշաններ կրող շենքերի, նյութերի, բժշկական հաստատությունների, փոխադրամիջոցների կամ դրանց անձնակազմի վրա հարձակվելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով.
2. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ Կարմիր խաչի, Կարմիր մահիկի կամ Կարմիր բյուրեղի տարբերանշանները, բանագնացի դրոշը կամ հակառակորդ կամ չեզոք պետության զինված ուժերի դրոշը, համազգեստը կամ պետական տարբերանշանները կամ պետական դրոշը կամ Միավորված ազգերի կազմակերպության համազգեստը, զինվորական տարբերանշանները, դրոշը կամ մշակութային արժեքների պաշտպանության համար նախատեսված տարբերանշանները կամ միջազգային իրավունքով պահպանվող այլ տարբերանշաններն ապօրինի օգտագործելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով: