Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 22 Հայտի փորձաքննությունը. 1. Պետական լիազոր մարմինն ստացված հայտով անցկացնում է փորձաքննություն, որի ընթացքում ստուգում է հայտի համապատասխանությունը սույն օրենքի 18-րդ հոդվածի դրույթներին և սույն օրենքով սահմանված պահպանության պահանջներին։ Փորձաքննության տևողությունը չպետք է գերազանցի վեցամսյա ժամկետը. 2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն փորձաքննության գործընթացը ներառում է հայտի ներկայացման պայմանների պահպանման փորձաքննություն և ըստ էության փորձաքննություն. 3. Փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմինը կարող է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու հարցում ուղարկել հայտատուին։ Այս դեպքում ծանուցումն ուղարկելու թվականի և պետական լիազոր մարմնի կողմից դրա պատասխանն ստանալու թվականի միջև ընկած ժամանակահատվածը հաշվի չի առնվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի հաշվարկման ժամանակ. 4. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն պահանջված նյութերը ներկայացվում են ծանուցումն ստանալու թվականից հետո՝ երկու ամսվա ընթացքում. 5. Եթե հայտատուն սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում չի ներկայացնում պահանջված նյութերը կամ սահմանված ժամկետի երկարաձգման մասին դիմում չի ներկայացնում, ապա հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։ Ժամկետի երկարաձգման մասին դիմումին կցվում է օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Ժամկետի երկարաձգման պայմանները սահմանում է կառավարությունը։ |