FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  170

Անցումային դրույթներ.
1. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի դեկտեմբերի 24-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրքը.
2. Սույն օրենսգրքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերն իրավասու մարմիններն ընդունում են սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից իննամսյա ժամկետում: Մինչև սույն օրենսգրքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերի ընդունումը mutatis mutandis գործելու են կարգավորման նույն առարկան ունեցող ենթաօրենսդրական ակտերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ չեն հակասում սույն օրենսգրքին.
3. Անվտանգային գոտու տեսակները համապատասխանեցվում են հետևյալ կերպ.
    1) բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների պատժի կատարման պայմանները համապատասխանեցվում են ցածր անվտանգային գոտու մեղմ պայմանների համար նախատեսված պայմաններին.
    2) կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների պատժի կատարման պայմանները համապատասխանեցվում են միջին անվտանգային գոտու մեղմ պայմանների համար նախատեսված պայմաններին.
    3) կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների պատժի կատարման պայմանները համապատասխանեցվում են միջին անվտանգային գոտու խիստ պայմանների համար նախատեսված պայմաններին.
    4) փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների պատժի կատարման պայմանները համապատասխանեցվում են բարձր անվտանգային գոտու մեղմ պայմանների համար նախատեսված պայմաններին.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով ուղղիչ հիմնարկների տեսակների համապատասխանեցումն անվտանգային գոտիներին իրականացնում է Տեղաբաշխման հանձնաժողովը սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում.
5. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված համապատասխանեցումները վերանայվում են անվտանգային գոտում պատժի կատարումից հետո՝ վեցամսյա ժամկետում, քրեակատարողական հիմնարկի պետի կողմից՝ Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացության հիման վրա անվտանգային գոտու խիստ և մեղմ պայմանները որոշելիս:
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  170

6. Մինչ սույն օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելը, բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող դատապարտյալները Տեղաբաշխման հանձնաժողովի որոշման հիման վրա տեղաբաշխվում են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ հնարավորինս ապահովելով անվտանգային յուրաքանչյուր գոտու համար սույն օրենսգրքով նախատեսված պայմանները.
7. Սույն օրենսգրքի 168-րդ հոդվածը կիրառվում է 1998 թվականի հուլիսի 1-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգավորումների հետ միասին, տարբերվող կարգավորումների պարագայում կիրառվում են սույն օրենսգրքի 168-րդ հոդվածով սահմանված կարգավորումները.
8. Սույն օրենսգրքի 23-րդ գլխով նախատեսված՝ պատիժ կատարող հիմնարկների կամ մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների, անգործության կամ ընդունած որոշումների բողոքարկման կարգը տարածվում է սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ներկայացվող բողոքների վրա: Մինչ այդ ներկայացված բողոքները քննվում են մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող կարգով: Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. հունիսի 28 ԵրևանՀՕ-246-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2022 թվական: