FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  110

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալված անձի իրավունքները, պարտականությունները, դրանց իրականացման պայմաններն ու երաշխիքները.
1. Սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ձերբակալված անձը ձերբակալման որոշումն ստանալու պահից, իսկ եթե սույն օրենսգրքով սահմանված ժամկետում այն չի հանձնվել, ապա իրեն ազատությունից փաստացի զրկելուց հետո 6 ժամը լրանալու պահից ձեռք է բերում սույն օրենսգրքով մեղադրյալի համար նախատեսված բոլոր վերաբերելի իրավունքները և պարտականությունները.
2. Մինչև մեղադրյալի վերաբերելի իրավունքները ձեռք բերելը ձերբակալված անձն իրավունք ունի՝
    1) իմանալու իրեն ազատությունից զրկելու պատճառը.
    2) պահպանելու լռություն.
    3) իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին.
    4) հաղորդակցվելու և տեսակցելու փաստաբանի հետ.
    5) իր պահանջով ենթարկվելու բժշկական զննման.
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված իրավունքները ծագում են հետաքննության մարմնի կամ վարույթն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի վարչական շենք մուտք գործելու պահից, սակայն ոչ ուշ, քան անձին ազատությունից փաստացի զրկելուց հետո 3 ժամը լրանալու պահից.
4. Մինչև մեղադրյալի վերաբերելի պարտականությունները ձեռք բերելը ձերբակալված անձն ունի հետևյալ պարտականությունները․ 1) ենթարկվել ձերբակալումն իրականացնող անձի, հետաքննության մարմնի և վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին.
    2) ենթարկվել անձնական խուզարկության.
    3) ենթարկվել բժշկական զննման և մատնադրոշմման, ինչպես նաև լուսանկարվել և փորձաքննության համար հանձնել սույն օրենսգրքով նախատեսված նմուշներ.
5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքների իրականացումն ապահովելու նպատակով`
    1) ձերբակալումն իրականացնող անձը պարտավոր է ձերբակալելուց անմիջապես հետո ձերբակալվածին բանավոր պարզաբանել նրան ազատությունից զրկելու պատճառը, ինչպես նաև նրա իրավունքները և պարտականությունները.
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  110

2) հետաքննության մարմինը կամ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձերբակալվածին հետաքննության մարմնի կամ վարույթն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի վարչական շենք բերելուց հետո անհապաղ նրան տրամադրել նրա ստորագրությամբ իր իրավունքների և պարտականությունների ցանկը, ապահովել ձերբակալվածի գտնվելու վայրի մասին նրա ընտրած անձին տեղեկացնելը և փաստաբան հրավիրելը, ձերբակալվածի պահանջի դեպքում ապահովել նրա բժշկական զննումը, չխոչընդոտել փաստաբանի հաղորդակցվելը և տեսակցելը ձերբակալվածի հետ.
6. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված նվազագույն իրավունքի իրականացումը վարույթն իրականացնող մարմնի վերադասի համաձայնությամբ կարող է հետաձգվել առավելագույնը 12 ժամով, եթե առկա են հիմնավոր պատճառներ, որ այդ իրավունքի անհապաղ իրականացումը կարող է խոչընդոտել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կանխումը կամ խափանումը կամ հանգեցնել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ ապացույցների ոչնչացման կամ վնասման.
7. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված իրավունքի իրականացման հետաձգման մասին անհապաղ գրավոր հայտնվում է ձերբակալվածին, ինչպես նաև կազմվում է առանձին որոշում` դրանում շարադրելով այդ իրավունքի իրականացումը հետաձգելու պատճառները: