FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  336

Ապացույցների հետազոտումն ավարտելը.
1. Ապացույցների անթույլատրելիության հարցը քննարկելուց և լուծելուց հետո, ինչպես նաև մեղադրանքը փոփոխելու և լրացնելու վերաբերյալ հանրային մեղադրողի միջնորդության բացակայության դեպքում դատարանն ավարտում է ապացույցների հետազոտումը և հայտարարում կողմերի եզրափակիչ ելույթներին անցնելու մասին.
2. Դատարանը կողմերին պարզաբանում է, որ նրանք եզրափակիչ ելույթներում, իuկ դատարանը` դատական ակտ կայացնելիu, կարող են հիմնվել միայն այն ապացույցների վրա, որոնք հետազոտվել են դատաքննության ընթացքում և չեն կարող վկայակոչել կամ օգտագործել անթույլատրելի ճանաչված ապացույցները.
3. Դատարանը, լսելով կողմերի կարծիքը, նրանց ողջամիտ ժամկետ է տրամադրում եզրափակիչ ելույթներին պատրաստվելու համար: