Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14.11 Հայտի ապահովումը և պայմանագրի ապահովումը. 1. Առաջարկի հարցման փուլում հայտատուն հրավերով սահմանված չափով և կարգով ներկայացնում է հայտի ապահովում. 2. Հաղթող հայտատուն ՊՄԳ պայմանագրով սահմանված չափով և կարգով ներկայացնում է պայմանագրի ապահովում: ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշմամբ կարող է նախատեսվել ՊՄԳ ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլի համար առանձին պայմանագրի ապահովում ներկայացնելու պահանջ. 3. Հայտի ապահովումը և պայմանագրի ապահովումը ներկայացվում են միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ բանկային երաշխիքի ձևով. 4. Հայտատուն վճարում է հայտի ապահովումը, եթե նա` 1) հայտարարվել է հաղթող հայտատու, սակայն հրաժարվում կամ զրկվում է ՊՄԳ պայմանագիր կնքելու իրավունքից. 2) խախտել է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է ընթացակարգին տվյալ հայտատուի հետագա մասնակցության դադարեցմանը. 5. Հայտի ապահովման և պայմանագրի ապահովման նկատմամբ կիրառելի պահանջները, ներկայացման կարգը, մերժման հիմքերը և կարգը, ինչպես նաև դրանց վճարման կարգը սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով. 6. ՊՄԳ ընթացակարգով կարող են նախատեսվել հայտատուի կողմից որակավորման հայտի ապահովման ներկայացման դեպքերը, կարգը և որակավորման հայտի ապահովման վճարման հիմքերը: |