Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 Պետական ծառայության դասային աստիճանները. 1. Պետական ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները. 1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ. 2) պետական ծառայության գլխավոր պաշտոնների՝ ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան. 3) պետական ծառայության առաջատար պաշտոնների՝ ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան. 4) պետական ծառայության կրտսեր պաշտոնների՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան. 2. Բարձրագույն՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ. 3. Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները շնորհում է Ազգային ժողովի նախագահը` Աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ. 4. Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները շնորհում է Աշխատակազմի ղեկավարը. 5. Պետական ծառայության պաշտոնի, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն պաշտոնի, նշանակման հետ միաժամանակ (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի) պետական ծառայողին շնորհվում է պետական ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի պետական ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 6. Պետական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված պետական ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն դասային աստիճանի, շնորհվում է համապատասխան դասային աստիճանն ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի հետո. 7. Պետական ծառայության պաշտոն, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն պաշտոնի, առաջին անգամ զբաղեցնող անձին պետական ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում. 8. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 16-րդ և 18-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվելու հետ միաժամանակ պետական ծառայողը զրկվում է պետական ծառայության դասային աստիճանից՝ տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ. 9. Պետական ծառայողների դասային աստիճանները պահպանվում են պետական կառավարման այլ մարմիններում պետական (քաղաքացիական) ծառայողների պաշտոններում նշանակվելիս, իսկ պետական (քաղաքացիական) ծառայողների այլ դասային աստիճանները` Աշխատակազմում պետական ծառայության պաշտոններում նշանակվելիս: |