Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 759 Կապալառուի պարտականությունները. 1. Նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրով կապալառուն պարտավոր է` 1) աշխատանքները կատարել նախագծման առաջադրանքին, այլ ելակետային տվյալներին և պայմանագրին համապատասխան. 2) պատրաստի նախագծային փաստաթղթերը համաձայնեցնել պատվիրատուի, իսկ անհրաժեշտության դեպքում` պատվիրատուի հետ միասին` իրավասու պետական և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ. 3) պատվիրատուին հանձնել պատրաստի նախագծային փաստաթղթերը և հետազոտական աշխատանքների արդյունքը. 4) առանց պատվիրատուի համաձայնության նախագծային փաստաթղթերը չհանձնել երրորդ անձանց. 2. Նախագծային և հետազոտական աշխատանքի կապալի պայմանագրով` կապալառուն պատվիրատուին երաշխավորում է, որ երրորդ անձանց մոտ բացակայում են կապալառուի կազմած նախագծային փաստաթղթերի հիման վրա աշխատանքներ կատարելուն խոչընդոտող կամ դրանց կատարելը սահմանափակող իրավունքներ: |