FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 12

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  7

Ավիացիայի և օդային տրանսպորտի պետական կառավարումը.
1. Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակում և իրականացնում է համապատասխան նախարարությունը.
1.1. Նախարարը՝
    1) հաստատում է թռիչքների շահագործման պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգը (Air Operations Regulation).
    2) հաստատում է թռիչքային անձնակազմի պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգը (Air Crew Regulation).
    3) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրամադրման կարգը (Licensing).
    4) սահմանում է օտարերկրյա պետությունների կողմից ավիացիոն մասնագետներին տրված վկայականների հիման վրա դրանց ճանաչման վավերագրի տրամադրման պայմանները և կարգը (Foreign Aviation Specialists License Validation).
    5) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգը (Theoretical Training and Special Flights Lights).
    6) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկացման և օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկատների հաստատման կարգը (Avia Training Centers Certification, Validation).
    7) հաստատում է թռիչքային անձնակազմի, օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետների և օդային երթևեկության կառավարման կարգավարների մասնագիտական գիտելիքների և ունակությունների ստուգման նպատակով անցկացվող տեսական թեստավորման ընթացակարգը (Proficiency Testing).
    8) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը.
    9) հաստատում է Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Թռիչքային պիտանիության պահպանում» կանոնակարգը.
    10) հաստատում է Հայաստանի Հանրապետության թռիչքային պիտանիության պահպանման և տեխնիկական սպասարկման կազմակերպությունների սերտիֆիկացման կարգը, ինչպես նաև օտարերկրյա տեխնիկական սպասարկման կազմակերպությունների սերտիֆիկատների ճանաչման կարգը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  7

11) հաստատում է Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Գլխավոր նվազագույն սարքավորումների ցանկի սերտիֆիկացման պահանջները» և ուղեցույց նյութերը.
    12) հաստատում է Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Եվրոպական տեխնիկական ստանդարտներ» ՍիԷս-ԷՏՍՕ-ի մասին ձեռնարկը.
    13) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի թռիչքային պիտանիության ապահովման կանոնները.
    14) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի վրա տեխնիկական ձևափոխման և վերանորոգման աշխատանքների իրականացման կարգը.
    15) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի շահագործման կանոնները.
    16) հաստատում է Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության լրացուցիչ պահանջներ» կանոնակարգը.
    17) հաստատում է օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման կարգը.
    18) հաստատում է աերոնավիգացիոն կապի և դիտարկման ապահովման կարգը.
    19) հաստատում է օդանավում, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում օգտագործվող վերգետնյա ռադիոսարքավորումների տեղադրման և շահագործման կարգն ու պայմանները.
    20) հաստատում է Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացված աերոդրոմների շահագործման պայմանները.
    21) հաստատում է Հայաստանի Հանրապետության միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմների սերտիֆիկացման կարգը.
    22) սահմանում է ուղղաթիռադաշտի շահագործման պայմանները և սահմանափակումները.
    23) հաստատում է աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգը.
    24) սահմանում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների աերոդրոմների շրջակայքում թռչունների բախումն օդանավերի հետ հաշվառելու և քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն ներկայացնելու կարգը.
    25) հաստատում է օդային երթևեկության սպասարկման կարգը.
    26) հաստատում է օդանավակայանների կողմից թռիչք-վայրէջքի համար ժամանակահատված (սլոտ) տրամադրելու կարգը.
    27) սահմանում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների թռիչքային անվտանգության պահանջները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  7

28) սահմանում է ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար նախատեսված թռիչք-վայրէջքի հարթակների շահագործման թույլտվության տրման կարգը և շահագործման պայմանները.
    29) հաստատում է արտակարգ իրավիճակներում օդանավի անձնակազմի գործողությունների կարգը.
    30) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները.
    31) հաստատում է անկարգապահ ուղևորների հետ վարվելու կարգը.
    32) սահմանում է օդային տրանuպորտով ուղևորների ձեռքի իրերում փոխադրման համար արգելված հարյուր միլիլիտրից ավելի հեղուկների, գելերի և աերոզոլների ցանկը.
    33) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման կանոնակարգը.
    34) հաստատում է պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով ստացված հաղորդագրության դեպքում պատասխանատու անձանց գործողությունների կարգը.
    35) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագիրը.
    36) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգի փորձարկումների իրականացման կարգը.
    37) հաստատում է ճգնաժամային իրավիճակներում իրականացվող ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների ուղեցույցը.
    38) հաստատում է չուղեկցվող ուղեբեռների ավիացիոն անվտանգության հսկողության ուղեցույցը.
    39) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում տեղեկատվության պաշտպանության մասին» կանոնակարգը.
    40) հաստատում է ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման օպերատորների, հրահանգիչների և որակի հսկողության տեսուչների սերտիֆիկացման կարգերը.
    41) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման մեթոդիկան.
    42) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգում տեսչական ստուգումների ուղեցույցը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  7

43) հաստատում է Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առաջացած բարձրաստիճան վտանգի դեպքում ավիացիոն անվտանգության միջոցառումների կիրառման ուղեցույցը.
    44) հաստատում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման գործառույթներ իրականացնող աշխատողների ուղեցույցը.
    45) հաստատում է ուղեկցման ենթակա անձանց փոխադրման կարգը.
    46) հաստատում է երկիր-օդ հրթիռային համակարգերից քաղաքացիական օդանավերի պաշտպանության միջոցառումների ուղեցույցը.
    47) հաստատում է օդանավի պայթյունի սպառնալիքի դեպքում իրականացվող գործողությունների ուղեցույցը.
    48) հաստատում է ճգնաժամային իրավիճակներում գործողությունների պլանավորման ուղեցույցը.
    49) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում որոնման և էվակուացիայի իրականացման ուղեցույցը.
    50) հաստատում է բժշկական զննության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի բժշկական սերտիֆիկատների հատկացման կարգը.
    51) հաստատում է օդային երթևեկության կառավարման կարգավարներ պատրաստող և վերապատրաստող ուսումնական կենտրոններին ներկայացվող պահանջները.
    52) հաստատում է օդային երթևեկության սպասարկման կարգը.
    53) հաստատում է օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման կարգը.
    54) ընդունում է իրավական ակտեր, եթե դրանք բխում են Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորություններից, կամ եթե տվյալ նորմատիվ իրավական ակտի ընդունումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կամ դրանցից բխող՝ միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրատարակած փաստաթղթերի պահանջների կատարմանը Հայաստանի Հանրապետության կողմից: Քաղաքացիական ավիացիայի բնագավառում ընդունվող իրավական ակտերի հավելվածները կարող են շարադրվել նաև օտար լեզվով: Այդ իրավական ակտերի դրույթները տարածվում են միայն տվյալ բնագավառներում գործունեություն իրականացնող այն անձանց վրա, որոնց ծառայողական պարտականությունների մեջ մտնում է օտար լեզվի իմացությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  7

2. Օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում նախարարությանը ենթակա պետական կառավարման մարմինը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն է (այսուհետ` կոմիտե).
3. Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը.
4. Կոմիտեն `
    1) իրականացնում է ներքին և միջազգային օդային հաղորդակցությունների իրավունքների և այդ իրավունքներին վերաբերող միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի նախապատրաստումը, քննարկումը, բանակցությունների վարումը.
    2) վերահսկողություն է իրականացնում սահմանված պահանջների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.
    3) մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրապարակած փաստաթղթերի դրույթների կատարումն ապահովող կանոնակարգերը, իրականացնում է դրանց ներդնումը, համաձայնեցնելով դրանք պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմնի հետ, եթե դրանք առնչվում են կամ կարող են անդրադառնալ ռազմական ավիացիայի խնդիրներին.
    5) իրականացնում է օդային փոխադրումների քաղաքականության ընթացքի, զարգացման և հեռանկարային միտումների ուսումնասիրություն և վերլուծություն.
    6) վարում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում վարչական վիճակագրական ռեգիստրը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  7

7) սահմանում է քաղաքացիական ավիացիայի գործունեության, ներառյալ` օդանավակայանային գործունեության և աերոնավիգացիոն սպասարկման, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների թռիչքային ու ավիացիոն անվտանգության պահանջները, կանոնակարգումը և վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.
    8) մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի և ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը.
    9) մշակում և հաստատում է քաղաքացիական ավիացիայի տնտեսական գործունեության վերաբերյալ պահանջները.
    10) ներդնում և վարում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը, այդ նպատակով մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում ծրագիրը.
    11) ներդնում և վարում է Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագիրը, այդ նպատակով մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում ծրագիրը` հիմքում ունենալով ԻԿԱՕ-ի կողմից կատարվող փոփոխությունները (հավելված 19 և այլն).
    12) սահմանում է օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողություն իրականացնելու թույլտվություն տալու, օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողության և փոխադրման սպասարկման իրականացման նպատակով գրանցված գործակալի թույլտվություն տալու կարգերի սահմանումը.
    13) սահմանում է ուսումնական և հատուկ բնույթի որոշակի թռիչքների իրականացման նպատակով լրացուցիչ պայմաններ և պահանջներ պարունակող հատուկ կարգերը.
    14) սահմանում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող կազմակերպությունների համար պարտադիր կիրառման ենթակա հաղորդագրությունների ձևերն ու ցանկը, ինչպես նաև դրանց կիրառման կարգը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  7

15) սահմանում է ԻԿԱՕ-ի և (կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների սահմանած պահանջներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական և բժշկական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրությունների և վկայականների տրամադրման կարգը.
    16) սահմանում է օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների տված փաստաթղթերի ուսումնասիրության և ճանաչման կարգը.
    17) սույն օրենքի համաձայն` վերահսկողություն է իրականացնում քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող անձանց, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ու դրանց որակի, թռիչքային և ավիացիոն անվտանգության նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության գործող պահանջներին դրանց շարունակական համապատասխանությունն ապահովելու նպատակով.
    18) սույն օրենքի համաձայն` տրամադրում է ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար համապատասխան սերտիֆիկատներ, վկայականներ և թույլտվություններ և դադարեցնում է դրանց գործողությունը` անհրաժեշտության դեպքում փորձագետների և մասնագետների ներգրավմամբ.
    19) իր սահմանած կարգով`
    ա. կատարում է ԻԿԱՕ-ի և (կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների սահմանած պահանջներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական և բժշկական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրությունը և տրամադրում է վկայականներ,
    բ. իրականացնում է օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների տված փաստաթղթերի ուսումնասիրությունը և ճանաչումը.
    20) իրականացնում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն միջադեպերի մասնագիտական քննություն, թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծություն և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա միջադեպերի և պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  7

21) օդանավերի` երկրորդային հետևանքներ չառաջացրած աղետների դեպքում համակարգում է որոնողափրկարարական աշխատանքները.
    22) քաղաքացիական ավիացիայի թռիչքային և ավիացիոն անվտանգության սահմանված կանոնների խախտման համար պատասխանատու անձանց օրենքով սահմանված կարգով ենթարկում է վարչական պատասխանատվության.
    23) ներկայացնում է Կառավարությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքային և ավիացիոն անվտանգության, ինչպես նաև աերոնավիգացիոն սպասարկման հետ կապված հարցերով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություններում.
    24) հաստատում է օդանավակայանների և օդանավ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը.
    25) տրամադրում է թույլտվություններ վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին.
    26) տրամադրում է վկայականներ ավիացիոն մասնագետներին (թռիչքային անձնակազմի անդամներին, ինժեներատեխնիկական, օդային երթևեկության կարգավարների կազմին), երկարաձգում, կասեցնում և դադարեցնում է վկայականների գործողության ժամկետները.
    27) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածք թռիչքներ իրականացնող այլ պետությունների օդանավերի ստուգումներ.
    28) հսկողություն իրականացնելու նպատակով ապահովում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող կազմակերպությունների թռիչքներին կոմիտեի համապատասխան մասնագետների և ներկայացուցիչների մասնակցությունը.
5. Սույն օրենքի համաձայն` քաղաքացիական ավիացիայի բնագավառի գործունեության պետական կառավարումն իրականացնելիս համապատասխան կանոններ, կարգեր, հրահանգներ, կանոնակարգեր ու այլ իրավական ակտեր մշակելու և ընդունելու` կոմիտեի լիազորությունները հավասարապես տարածվում են նաև քաղաքացիական ավիացիայի բաղկացուցիչների` առևտրային օդային փոխադրումների, ընդհանուր նշանակության ավիացիայի գործունեության, ավիացիոն հատուկ աշխատանքների և պետական ոչ ռազմական ավիացիայի նկատմամբ.
6. Կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերի ու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  7

7. Կոմիտեն իր խնդիրների ու գործառույթների իրականացման նպատակով սահմանված կարգով ընդունում և (կամ) ճանաչում է օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմնի (ներառյալ` այդ մարմնի ընտրած գործակալությունների) և միջազգային ավիացիոն կազմակերպությունների տված սերտիֆիկատները, վկայականները, թույլտվություններն ու տեխնիկական եզրակացությունները.
8. Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման լիազորված մարմինը Կառավարության լիազորած մարմին է (այսուհետ՝ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմին), որն իրականացնում է քաղաքացիական ավիացիայում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննությունը (պատահարների և լուրջ միջադեպերի քննությունը), թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծությունը և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրումը.
9. Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության բոլոր փուլերի կազմակերպումը, վարումը և վերահսկումը, քննության բոլոր մասնակիցների գործողությունների համակարգումն իրականացվում են ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի ձևավորած մասնագիտական քննությունն անցկացնող հանձնաժողովի նախագահի կողմից.
10. Ավիացիոն պատահարն օդանավի օգտագործման հետ կապված իրադարձություն է, որը օդանավավարվող օդանավի դեպքում տեղի է ունենում սկսած այն պահից, երբ որևէ անձ թռիչք կատարելու նպատակով բարձրանում է օդանավ մինչև այն պահը, երբ օդանավում գտնվող բոլոր անձինք լքում են օդանավը, կամ անօդաչու թռչող սարքի դեպքում տեղի է ունենում սկսած այն պահից, երբ թռիչք կատարելու նպատակով օդանավը պատրաստ է տեղից շարժվել մինչև թռիչքի ավարտին նրա կանգառի պահը և հիմնական ուժային կայանքի անջատումը, և որի ընթացքում`
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  7

1) որևէ անձ ստանում է մահացու ելքով մարմնական վնասվածք կամ Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի իմաստով` լուրջ մարմնական վնասվածք տվյալ օդանավում գտնվելու կամ օդանավի ինչ-որ մասի, ներառյալ` տվյալ օդանավից անջատված մասի հետ անմիջական շփման կամ ռեակտիվ շարժիչի գազերի շիթի անմիջական ազդեցության արդյունքում, բացառությամբ այն դեպքերի, երբ մարմնական վնասվածքներն ստացվել են բնական պատճառների հետևանքով, հասցվել է ինքն իրեն, կամ հասցվել են ուրիշ անձանց կողմից, կամ երբ մարմնական վնասվածքները հասցվել են անտոմս ուղևորներին, որոնք թաքնվում են այն գոտուց դուրս, որի մուտքը սովորաբար բաց է ուղևորների և անձնակազմի անդամների համար.
    2) օդանավն ստանում է վնասվածքներ, կամ տեղի է ունենում նրա կառուցվածքի ավերում, որի արդյունքում խախտվում է կառուցվածքի ամրությունը, վատանում են օդանավի տեխնիկական և թռիչքային բնութագրերը, և սովորաբար պահանջվում է խոշոր նորոգում կամ վնասված տարրի փոխարինում, բացառությամբ շարժիչի խափանման կամ վնասման դեպքերի, երբ վնասվել է միայն մեկ շարժիչը (ներառյալ` դրա ծալովի ծածկոցները կամ օժանդակ ագրեգատները), օդային պտուտակները, թևի վերջնամասերը, ալեհավաքները, տվիչները, թիակները, անվադողերը, արգելակման հարմարանքները, անիվները, շրջահոսները, պանելները, շասսիի փեղկերը, ճակատային ապակիները, օդանավի երեսապատվածքը (օրինակ` ոչ մեծ փոսեր կամ խոցեր), կամ առկա են կրող օդային պտուտակի թիակների, պոչամասի օդային պտուտակի թիակների, շասսիի ոչ նշանակալի վնասվածքներ և վնասվածքներ, որոնք առաջացել են կարկտի կամ թռչունների հետ բախման պատճառով (ներառյալ՝ ռադիոլոկատորի ալեհավաքի շրջահոսի ծակատները), կամ 3) օդանավը կորչում է անհետ կամ հայտնվում է այնպիսի տեղում, որտեղ դրան մոտենալը բացարձակապես անհնար է: