Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 90 6. Պայմանագրային ֆոնդի կառավարչի կամ կորպորատիվ ֆոնդի և նոր պահառուի միջև ֆոնդի պահառության պայմանագիր կնքվելու, ինչպես նաև ֆոնդի պահառության պայմանագրում էական փոփոխություններ կատարվելու դեպքում այդ փոփոխությունները (պայմանագիրը) պետք է 10-օրյա ժամկետում ներկայացվեն Կենտրոնական բանկ: Ներկայացված փոփոխությունները (պայմանագիրը) ենթակա են գրանցման Կենտրոնական բանկի խորհրդի կողմից և ուժի մեջ են մտնում գրանցվելու պահից: Նոր պահառուի հետ կնքված պայմանագրի գրանցումը կատարվում է պայմանագրային ֆոնդի կանոններում համապատասխան փոփոխություն կատարելու հետ միաժամանակ: Սույն մասի իմաստով էական է համարվում պահառուի, մատուցվող ծառայությունների շրջանակի, վճարների վերաբերյալ փոփոխությունը, ինչպես նաև գործարար շրջանառությունում նմանատիպ պայմանագրերի համար էական հանդիսացող այլ պայմանների փոփոխությունը. 7. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանագրի փոփոխությունների կամ նոր պայմանագրի գրանցումը, եթե դրանք չեն բավարարում սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները. 8. Սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում ֆոնդի պահառության պայմանագրում կատարված փոփոխությունների և նոր պահառուի հետ կնքված ֆոնդի պահառության պայմանագրերի գրանցմանը վերաբերող դրույթները (բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասության) չեն տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի վրա, և վերջինների պահառության պայմանագրում կատարված փոփոխությունները և նոր պահառուի հետ կնքված ֆոնդի պահառության պայմանագրերը գրանցվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից` առանց դրանց բովանդակության ստուգման, եթե առկա չէ ֆոնդի մասնակցի պահանջը Կենտրոնական բանկի կողմից այդ փոփոխությունների կամ պայմանագրի` սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանությունը ստուգելու մասին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 90 Պահառուի փոփոխությունը. 1. Ֆոնդի պահառության պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել պայմանագրային ֆոնդի կառավարչի կամ կորպորատիվ ֆոնդի և պահառուի փոխադարձ համաձայնությամբ, եթե նման հնարավորություն նախատեսված է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) և ֆոնդի պահառության պայմանագրով, եթե ստացվել է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով տրված Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը, և եթե ապահովված են ֆոնդի մասնակիցների օրինական շահերը: Սույն մասով նախատեսված` Կենտրոնական բանկի համաձայնությունը չի պահանջվում որակավորված ներդրողների ֆոնդերի համար: Կորպորատիվ ֆոնդի (պայմանագրային ֆոնդի կառավարչի) հետ սույն մասով նախատեսված փոխադարձ համաձայնությունը ձեռք չբերելու դեպքում պահառուն իրավասու է սույն մասով նախատեսված մյուս բոլոր պահանջների պահպանմամբ միակողմանիորեն դադարեցնելու ֆոնդի պահառության պայմանագրի գործողությունը` այդ մասին նախապես, բայց ոչ ուշ, քան պայմանագրի դադարեցման օրվանից 90 օր առաջ գրավոր տեղեկացնելով կառավարչին: Ընդ որում, սույն մասով նախատեսված տեղեկացմանը պետք է կցվի նաև պայմանագրի դադարեցմանը նախնական համաձայնություն տալու մասին Կենտրոնական բանկի որոշման պատճենը, բացառությամբ որակավորված ներդրողների ֆոնդերի պահառության պայմանագրերի դադարեցման դեպքերի. 2. Պայմանագրային ֆոնդի կառավարիչը կամ կորպորատիվ ֆոնդը կարող է միակողմանիորեն ուժը կորցրած ճանաչել պահառուի հետ կնքված ֆոնդի պահառության պայմանագիրը միայն սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով, որի համար պահանջվում է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը: Սույն մասով նախատեսված համաձայնությունը չի պահանջվում որակավորված ներդրողների ֆոնդերի համար: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 90 3. Կենտրոնական բանկի պահանջով պայմանագրային ֆոնդի կառավարիչը կամ կորպորատիվ ֆոնդը պարտավոր է Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում ուժը կորցրած ճանաչել պահառուի հետ կնքված ֆոնդի պահառության պայմանագիրը` ֆոնդի մասնակիցների օրինական շահերը պաշտպանելու նպատակով, եթե պահառուն չի կատարում օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով կամ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված իր պարտականությունները կամ բազմիցս կամ չարամտորեն կամ կոպիտ կերպով խախտել է դրանց պատշաճ կատարման պահանջը, ինչպես նաև եթե կառավարչի և պահառուի միջև փոխկապակցվածության հիմք համարվող հանգամանքներ առաջանալուց հետո` վեց ամսվա ընթացքում, դրանք չեն վերացվել, կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով` խաթարվել է պահառուի բավարար անկախությունը կառավարչից. 4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով ֆոնդի պահառության պայմանագրի դադարեցման դեպքում պահառուն պարտավոր է շարունակել կատարել օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով կամ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված իր պարտականությունները մինչև նոր պահառուի հետ պայմանագրի կնքումը և վերջինիս ֆոնդի ակտիվների փոխանցումը. 5. Ֆոնդի պահառության պայմանագրի գործողությունը դադարում է պահառուի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու, իսկ կենսաթոշակային ֆոնդերի պահառության դեպքում` նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նրան կենսաթոշակային ֆոնդի պահառության գործունեություն իրականացնելն արգելելու պահից: |