Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 Բարեգործական կազմակերպության պատասխանատվությունը. 1. Բարեգործական կազմակերպության կողմից սույն օրենքի նպատակներին հակասող գործունեություն իրականացնելու դեպքում լիազորված մարմինը կարող է նրան գրավոր զգուշացնել. 2. Մեկ տարվա ընթացքում մեկից ավելի գրավոր զգուշացումների, ինչպես նաև բարեգործական ծրագրի կատարման ընթացքում օրենքի պահանջների էական խախտումների դեպքում լիազորված մարմինը կարող է չեղյալ ճանաչել տվյալ կազմակերպության բարեգործական ծրագրի՝ որպես բարեգործական որակումը և գրանցումը. 3. Իր գործունեության մասին կեղծ տեղեկություններ ներկայացնելու հետևանքով բարեգործական կազմակերպության չվճարած հարկերը և պարտադիր այլ վճարները ենթակա են բռնագանձման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 4. Լիազորված մարմնի՝ սույն հոդվածով սահմանված գործողությունները բարեգործական կազմակերպությունը կարող է բողոքարկել դատական կարգով: |