FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

article  31.5

Միջուկային նյութերի հաշվառումը միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանքներում.
1. Միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանքները միավորվում են հաշվառման մեկ ընդհանուր գոտում.
2. Յուրաքանչյուր միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանք հանդիսանում է չափման կետ միջուկային նյութերի հաշվեկշռի մեկ ընդհանուր գոտում.
3. Յուրաքանչյուր միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանք պետք է գրանցի ներպետական ու միջազգային փոխադրումների, ֆիզիկական գույքագրման վերաբերյալ և երաշխիքների կասեցման ու դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը.
4. Յուրաքանչյուր միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանք վերոհիշյալ տեղեկատվությունը պետք է ներկայացնի կարգավորող մարմին յուրաքանչյուր տարի՝ մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակի ավարտը.
5. Միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանքի օպերատորը միջուկային նյութերի հաշվառման ընթացքում իրականացնում է սույն օրենքի 31.4-րդ հոդվածի 1-17-րդ մասերում նշված գործառույթները, բացառությամբ հաշվետվություններ կազմելու: