FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  17

ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ.
1. Աճուրդի արդյունքների մասին արձանագրության մեջ նշվում են`
    1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և ժամանակը.
    2) լոտի անվանումը, լոտի վերաբերյալ իրավունքներն ու պարտականությունները և այլ սահմանափակումներ, ինչպես նաև լոտի վիճակը (արտադրության տարին, ֆիզիկական մաշվածության աստիճանը և այլն).
    3) լոտի մեկնարկային գինը.
    4) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.
    5) հաղթող ճանաչված մասնակցի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.
    6) լոտի գնման գինը.
2. Արձանագրությունն ստորագրում են աճուրդն անցկացնելու օրը` հաղթող մասնակիցը և աճուրդի կազմակերպիչը.
3. Եթե հաղթող ճանաչված մասնակիցն արձանագրության վերաբերյալ առարկություններ ունի, ապա դրանք նշվում են արձանագրության մեջ.
4. Ընդհանուր աճուրդի դեպքում արձանագրությունը կարող է կազմվել սակարկությունների ընթացքում: Լոտն աճուրդում վաճառելուց հետո տվյալ լոտի նկատմամբ հաղթող ճանաչված մասնակիցը հրավիրվում է արձանագրությունն ստորագրելու: