FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  36

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սկզբունքները.
1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կարող են ներդրվել բացառապես սույն օրենքի, սույն օրենքի համաձայն ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև տվյալ ֆոնդի կանոնների պահանջներին համապատասխան.
2. Նպատակ ունենալով առավելագույնի հասցնել ներդրումների արդյունավետությունը՝ հօգուտ կուտակային բաղադրիչի մասնակիցների, պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները պետք է հիմնված լինեն հետևյալ սկզբունքների վրա.
    1) ակտիվների ապահովություն և եկամտաբերություն.
    2) ռիսկերի դիվերսիֆիկացիա.
    3) համարժեք իրացվելիության ապահովում.
3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրումը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշվածներից տարբեր այլ նպատակներով ու սկզբունքների հիման վրա համարվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների խախտում.
4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ներդնել ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած ժամանակ որոշելու, գնահատելու և հսկելու բոլոր էական ռիսկերը, ինչպես նաև այդ ռիսկերի փոխադարձ կախվածությունը.
5. Ռիսկերի կառավարման համակարգը պետք է համաչափ լինի կառավարչի գործունեությանը և կառավարվող ֆոնդերի բնույթին, ծավալներին և բարդությանը՝ արտացոլելով կառավարչի գործունեության շրջանակները.
6. Ռիսկերի գնահատման արդյունավետությունը պահպանելու նպատակով կառավարչի իրավասու մարմինը պետք է հաճախակի որոշի և գնահատի այն ռիսկերը, որոնք ազդում են կառավարչի նպատակների իրագործման վրա, և արձագանքի փոփոխվող միջավայրին և պայմաններին.
7. Կառավարչի իրավասու մարմինը պետք է միջոցառումներ ձեռնարկի կառավարչի ռիսկերի կառավարման համակարգի սահմանման, գործարկման և կատարելագործման համար, ինչպես նաև կառավարչի բարձր մասնագիտական էթիկայի ստանդարտներ ներդնելու համար.
8. Կառավարչի իրավասու մարմինը պետք է սահմանի և մշտապես վերանայի կառավարչի ռիսկերի կառավարման ամբողջ համակարգը: Նշված գործընթացը ներառում է ռիսկերի ընդունելի մակարդակների, ինչպես նաև այդ ռիսկերի չափման և վերահսկման միջոցների սահմանումը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  36

9. Կառավարչի իրավասու մարմինը պետք է ստուգի, որ կառավարչի մոտ սահմանված ռիսկերի կառավարման համակարգը մշտապես գործում է արդյունավետ, և անհրաժեշտ դեպքերում առկա են համապատասխան գործընթացներ կառավարչի ռազմավարությունը փոփոխելու (ճշգրտելու) համար.
10. Կառավարչի մոտ պետք է ներդրված լինի լիազորությունների հստակ բաժանում: Լիազորությունների բաժանումը պետք է արտացոլի այն ռիսկերի բնույթը և չափերը, որոնց հակված են կառավարիչը և նրա կառավարման ներքո գտնվող ֆոնդերը.
11. Կառավարիչը պետք է ապահովի, որ ներքին հսկողության մեխանիզմները գործարկվեն կառավարչի բոլոր մակարդակներում և կազմեն կառավարչի առօրյա գործունեության անբաժանելի մասը ինչպես կառավարման վերին մակարդակում, այնպես էլ յուրաքանչյուր ստորաբաժանման մակարդակում.
12. Կառավարիչը պետք է ունենա համարժեք ռիսկերի մշտադիտարկման համակարգ: Ռիսկերի կառավարման համակարգը պետք է ապահովի, որ գործարքները կատարեն նման իրավասություններ ունեցող անձինք այն եղանակներով, որոնք թույլատրել է կառավարչի իրավասու մարմինը.
13. Կառավարիչը պետք է ներդնի արդյունավետ ներքին հաշվետվողականության և հաղորդակցության մեխանիզմներ.
14. Կառավարիչը պետք է ունենա շահերի բախման կարգավորման քաղաքականություն, ներառյալ` դրա բացահայտման և վերանայման գործընթացները, ինչպես նաև վարվելակերպի (էթիկայի) կանոններ ողջ անձնակազմի համար: