FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  218

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը որոշելը.
1. Այն դեպքում, երբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները դուրս են բերվում Միության մաքսային տարածքից, այդ ապրանքների կարգավիճակը որոշվում է ապրանքների բավարար վերամշակման չափանիշներին համապատասխան, որոնք կարող են արտահայտվել՝
    1) Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքի ծածկագրի փոփոխությամբ՝ առաջին 4 նիշերից ցանկացածի մակարդակով.
    2) ապրանքների արժեքի փոփոխությամբ, երբ օգտագործված նյութերի արժեքի տոկոսային բաժինը կամ ավելացված արժեքը հասնում է վերջնական արտադրանքի գնում ներառված հաստատագրված բաժնին (ադվալորային բաժնի կանոն).
    3) անհրաժեշտ պայմանների, արտադրական և տեխնոլոգիական այնպիսի գործողությունների իրականացմամբ, որոնք բավարար են ապրանքները որպես Միության ապրանքներ ճանաչելու համար.
2. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանման նպատակներով ճանաչվում են որպես Միության ապրանքներ, եթե ապրանքների պատրաստման (ստացման) գործողությունների արդյունքում կատարվում է հետևյալ պայմաններից մեկը՝
    1) տեղի է ունեցել Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների ծածկագրի փոփոխություն՝ առաջին չորս նիշերից ցանկացածի մակարդակով՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դեպքերի.
    2) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների արժեքի տոկոսային բաժինը չի գերազանցում վերջնական արտադրանքի գնի մեջ ներառված հաստատագրված բաժինը, կամ ավելացված արժեքը հասնում է վերջնական արտադրանքի գնի մեջ հաստատագրված բաժնին՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դեպքերի.
    3) ապրանքների մասով իրականացվել են այնպիսի պայմաններ, արտադրական և տեխնոլոգիական գործողություններ, որոնք բավարար են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները Միության ապրանքներ ճանաչելու համար՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված դեպքի:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  218

3. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները, անկախ այլ պայմաններ բավարարելու հանգամանքից, չեն ճանաչվում որպես Միության ապրանքներ, եթե այդ ապրանքների մասով իրականացվել են միայն այն գործողությունները, որոնք չեն համապատասխանում բավարար վերամշակման չափանիշներին: Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների ծածկագրի փոփոխությունը՝ առաջին չորս նիշերից ցանկացածի մակարդակով, և ադվալորային բաժնի կանոնը չեն կիրառվում որպես «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների բավարար վերամշակման չափանիշներ այն դեպքում, երբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ սահմանվել է այն պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների ցանկը, որոնք բավարար են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները Միության ապրանքներ ճանաչելու համար.
4. Այն պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների ցանկը, որոնք բավարար են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները որպես Միության ապրանքներ ճանաչելու համար, ինչպես նաև այն գործողությունների ցանկը, որոնց իրականացումը «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը որոշելիս չի համապատասխանում բավարար վերամշակման չափանիշներին, սահմանվում են Հանձնաժողովի կողմից.
5. Ադվալորային բաժնի կանոնը որպես «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների բավարար վերամշակման չափանիշ օգտագործելու կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից: Ադվալորային բաժնի կանոնը որպես բավարար վերամշակման չափանիշ չի կիրառվում Միության՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերանորոգման գործողություններ իրականացնելիս:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  218

6. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը սահմանվում է անդամ պետության լիազորված պետական մարմնի կամ լիազորված կազմակերպության կողմից.
7. Որպես «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը հաստատող փաստաթուղթ անդամ պետության լիազորված պետական մարմինը կամ լիազորված կազմակերպությունը տրամադրում է «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները որպես Միության ապրանքներ ճանաչելու մասին եզրակացություն կամ եզրակացություն այն մասին, որ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները Միության ապրանքներ չեն: Նշված եզրակացությունների ձևերը, էլեկտրոնային փաստաթղթերի ձևով ներկայացվող այդ եզրակացությունների կառուցվածքը և ձևաչափը, դրանք լրացնելու, ինչպես նաև դրանց տրամադրման և կիրառման կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից.
8. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը հաստատող փաստաթղթի բացակայության, այն չեղյալ կամ անվավեր ճանաչելու դեպքում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելիս այդ ապրանքները դիտարկվում են որպես Միության ապրանքներ՝ դրանք Միության մաքսային տարածքից արտահանելու նպատակներով, և որպես օտարերկրյա ապրանքներ՝ այլ նպատակներով: Գլուխ 29 «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգը