Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 325 5. Միասնական հաշվում առկա գումարների հաշվին առաջնահերթ մարվում են սոցիալական վճարի հարկային պարտավորությունները: Սույն մասում նշված հարկային պարտավորությունները մարվում են՝ անկախ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների առկայությունից և դրանց առաջացման ժամկետներից. 6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված հարկային պարտավորությունների բացակայության դեպքում կամ դրանք մարվելուց հետո միասնական հաշվում առկա գումարների հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունները մարվում են ըստ մարման օրվա դրությամբ առկա և ավելի վաղ վճարման վերջնաժամկետ ունեցող հարկային պարտավորությունների հերթականության, իսկ մարման օրվա դրությամբ վճարման վերջնաժամկետները համընկնելու (ժամկետները նույնն են) դեպքում հարկային պարտավորությունները մարվում են Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով սահմանված անձնական հաշվի քարտի վարման կարգին համապատասխան, բացառությամբ սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքի: Ընդ որում, այլ հարկային պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են բոլոր հարկերի, վճարների գումարները, այնուհետև՝ տույժերի, որից հետո՝ տուգանքների գումարները: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 325 6.1. Վարչական ակտի միասնական հաշվի միջոցով մարվում են հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկի կամ վճարի գծով պարտավորությունները, այդ թվում՝ տույժերի, տուգանքների գծով, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված տուգանքների, վնասի հատուցման գումարների գծով պարտավորությունները: Վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարներից առաջնահերթ մարվում են սոցիալական վճարի հարկային պարտավորությունները, այնուհետև վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարների հաշվին հարկ վճարողի հարկային պարտավորությունները մարվում են ըստ մարման օրվա դրությամբ առկա և ավելի վաղ վճարման վերջնաժամկետ ունեցող հարկային պարտավորությունների հերթականության, իսկ մարման օրվա դրությամբ վճարման վերջնաժամկետները համընկնելու (ժամկետները նույնն են) դեպքում հարկային պարտավորությունները մարվում են Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ անձնական հաշվի քարտի վարման կարգին համապատասխան: Ընդ որում, հարկային պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են բոլոր հարկերի, վճարների գումարները, այնուհետև՝ տույժերի, որից հետո՝ տուգանքների, վնասի հատուցման գումարները. 7. Մարված հարկային պարտավորությունների գումարներն արտացոլվում են գանձապետական եկամտային հաշիվներին դրանց մարման օրով՝ սույն հոդվածի համաձայն. 8. Միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ և վճարներ, քանի դեռ դրանց հաշվին պարտավորություններ չեն մարվել: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 325 Հարկային պարտավորությունների մարումները. 1. Միասնական հաշվին վճարված գումարների հաշվառման օր է համարվում դրանց՝ միասնական հաշվին մուտքագրման օրը, իսկ վարչական ակտի միասնական հաշվին վճարված գումարների հաշվառման օր՝ դրանց՝ վարչական ակտի միասնական հաշվին մուտքագրման օրը. 2. Միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները մուտքագրվում են միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին` դրանց առաջացման օրով. 3. Հարկային պարտավորությունները մարվում են միասնական հաշվում առկա գումարների հաշվին, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի: Միասնական հաշվի միջոցով մարվում են այն հարկի կամ վճարի գծով հարկային պարտավորությունները, որի մասով Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացվում հարկային հաշվարկ, այդ հարկի կամ վճարի գծով կանխավճարները, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գումարները, բացառությամբ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկի կամ վճարի, տույժերի, տուգանքների գծով գումարների. 4. ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի պարտավորությունները նախ մարվում են տվյալ հարկատեսակի գծով անձնական հաշվի քարտում առկա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հաշվին՝ Օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասին և Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ապա սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ միասնական հաշվում առկա գումարի հաշվին. 4.1. Միասնական հաշվում առկա գումարները մինչև տվյալ հարկի գծով պարտավորությունների կատարման վերջնաժամկետին նախորդող օրը ներառյալ հարկ վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ կարող են ուղղվել հարկ վճարողի նշած հարկային պարտավորությունների մարմանը. 4.2. Հարկ վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգը չկիրառվելու դեպքում հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետի օրը միասնական հաշվում առկա գումարներից մարումներն իրականացվում են ինքնաշխատ եղանակով: |