Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 227 Մաքսային մարմնի կողմից անձանց վերաբերյալ ընդունված որոշման, իրականացված գործողության (անգործության) պատճառների վերաբերյալ տեղեկատվության ստացումը. 1. Անձինք իրավունք ունեն մաքսային մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից իրենց վերաբերյալ ընդունված որոշման կամ իրականացված գործողության (անգործության) պատճառների վերաբերյալ հարցում կատարելու մաքսային մարմին, եթե այդ որոշումը, գործողությունը կամ անգործությունն առնչվում են նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին. 2. Հարցումը պետք է կատարվի ընդունված որոշման կամ իրականացված գործողության (անգործության) մասին անձին հայտնի դառնալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում. 3. Անձը կարող է տեղեկատվությունն ստանալու հարցումը ներկայացնել ինչպես բանավոր, այնպես էլ թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ օրենքով սահմանված կարգով։ |