Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 36 Ոստիկանության լիազորությունները. 1. Ոստիկանությունը` 1) ապաստանի հայցով ներկայացած անձանց տեղյակ է պահում լիազոր մարմին գնալու անհրաժեշտության մասին` իրազեկելով այդ մարմնի գտնվելու վայրի, վերջինիս դիմելու կարգի մասին: Անհրաժեշտության դեպքում աջակցում է սեփական միջոցներով լիազոր մարմին գնալու հնարավորություններ չունեցող ապաստան հայցողներին` այնտեղ հասնելու գործում. 2) լիազոր մարմնի դիմումի հիման վրա տեղեկություններ է տրամադրում ապաստան հայցողի ինքնությունը պարզելու և ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի ներկայացրած փաստերի քննության նպատակով, ինչպես նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Ոստիկանությունը կարող է տրամադրել տեղեկություններ սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փախստականի կարգավիճակի չեղյալ հայտարարման համար հիմքերի, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված չվերադարձելիության սկզբունքի չկիրառման վերաբերյալ. 3) ապահովում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան չստացած այն անձանց` օտարերկրացիների համար օրենքով սահմանված կարգով արտաքսումը Հայաստանի Հանրապետությունից, որոնց նկատմամբ չի գործում սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված չվերադարձելիության սկզբունքը: |